close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հաղթանակը մեծ փորձ ու հաջողություն էր մեզ համար.Տուխել

Սպորտ

30 Մայիսի 2021, 17:39
 Հաղթանակը մեծ փորձ ու հաջողություն էր մեզ համար.Տուխել

Անգլիական «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հաղթանակը համարում է մեծ փորձ և հաջողությունը:

«Հաղթանակը մեծ փորձ ու հաջողություն էր մեզ համար: «Մանչեսթեր Սիթի»-ն ուժեղ մրցակից է և դրանից ելնելով գիտեինք, որ բարձր մակարդակի ֆուտբոլ պետք է ցուցադրենք»,-ասել է գերմանացի մասնագետը:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթի»-ն և «Չելսի»-ն: Մեկնարկային րոպեներից երկու թիմերը մեծ տեմպ էին հաղորդել խաղին և հաճախակի էին փոխանակվում գրոհներով: «Մանչեսթեր Սիթի»-ն չէր կարողանում հաջող եզրափակել գրոհները։ Խաղակեսի վերջնամասում «Չելսի»-ի ֆուտբոլիստներն օգտվեցին «քաղաքայինների» պաշտպանների սխալից և առաջ անցան հաշվի մեջ: Աչքի ընկավ Կայ Հավերցը: Երկրորդ կեսի մեկնարկից «Մանչեսթեր Սիթի»-ն նետվեց հետ բերելու կորցրածը և խաղային իրավիճակներից մեկում վնասվածքի պատճառով խաղը շարունակել չկարողացավ Քևին դե Բրույնեն: «Չելսի»-ն ամբողջ երկրորդ կեսում անթերի գործեց պաշտպանությունում և ի վեևջո հաղթեց նվազագույն հաշվով: «Չելսի»-ն իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող: 

Առաջին անգամ «ազնվականներն» այս մրցաշարում հաղթել էին 2011/12 մրցաշրջանում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica