close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊՆ-ն համեստորեն չի բացահայտում ՔՊ ջոկատի «սխրանքները» պատերազմի ժամանակ

Հասարակություն

25 Մայիսի 2021, 19:49
 ՊՆ-ն համեստորեն չի բացահայտում ՔՊ ջոկատի «սխրանքները» պատերազմի ժամանակ

2020 թ. հոկտեմբերի 22-ին լուր տարածվեց, որ նախորդ օրը, կեսգիշերն անց ձևավորվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին ջոկատը, որն արդեն մեկնել է ՀՀ հարավ-արեւելյան սահման: Ջոկատի կազմի մեջ են եղել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, պատգամավորներ Սիփան Փաշինյանը, Ռուբեն Ռուբինյանը, Հայկ Գեւորգյանը, Վահագն Հովակիմյանը և այլք:

Yerkir.am-ը հարցում էր ուղարկել պաշտպանության նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե 2020 թ. Արցախյան 44-օրյա  պատերազմի ընթացքում կամավորական քանի՞ ջոկատ է կազմվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից, ովքե՞ր են եղել այդ ջոկատ/ների պատասխանատուները, առաջնագծի ո՞ր հատվածներում է/են մարտնչել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատ/ները, քանի՞ հոգի են անդամակցել տվյալ ժամանակահատվածում նշված ջոկատ/ներին, բանակային ո՞ր ստորաբաժանման կազմում է/են ջոկատ/ները մասնակցել մարտական գործողություններին, մարտական ի՞նչ առաջադրանքներ է/են կատարել ջոկատ/ները, քանի՞ օր է տևել ջոկատ/ները մասնակցությունը պատերազմին (խնդրել էինք նշել մասնակցության օրերն ըստ ջոկատների), քանի՞ վիրավոր, քանի՞ զոհ է/են տվել ջոկատ/ները, պատերազմին մասնակցության համար ջոկատ/ների անդամներից քանի՞սն են արժանացել պարգևների, ինչպիսի՞ պարգևներ են տրվել նրանց:

Մեր բազմաթիվ հարցադրումներին ՊՆ գլխավոր քարտուղարը պատասխանել է ընդամենը մի երկտողով. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից կազմավորվել է մարտկոց և կցվել համապատասխան զորամասին: Նշված ստորաբաժանումը զոհեր և վիրավորներ չի ունեցել: Ինչ վերաբերում է ստորաբաժանման անձնակազմի պարգևատրումներին՝ տեղեկացնում եմ, որ նման տեղեկատվություն չունենք»:

ՊՆ-ի պաշտոնական պատասխանից՝ ակնհայտ է, ՔՊ-ի առաջին (և վերջին) մարտկոցը չի անցել Արցախ, չի մասնակցել որևէ մարտական գործողության՝ չկատարելով որևէ առաջադրանք: Դե, բնականաբար, նման պայմաններում որևէ խոսք անգամ չի կարող լինել զոհերի, վիրավորների, ինչպես նաև պարգևների ու շքանշանների մասին:

Ստացվում է՝ ՔՊ-ի «մարտկոցիկները», ովքեր զենքի (առավել ևս՝ ականանետի կամ հրետանու մարտական մեքենայի (БМП), հակատանկային ղեկավարվող հրթիռ և այլն) թարսն ու շիտակը իրարից հազիվ թե տարբերեն, պետության միջոցներով գնացել են Սյունիք, անվտանգ ու ապահով մի անկյունում մի քանի օր կերել, խմել, սոցցանցում ամբաղ-զամբաղ գրառումներ արել, լուսանկարվել և հետ են վերադարձել Երևան:

Նիկոլի կուսակցության անդամները վերոնշյալ քայլով իրականում հերթական անգամ ապականեցին և արժեզրկեցին նաև պատերազմին մասնակցելու խորհուրդը: Ամեն ինչ դարձնելով սեփական անձը գովազդելու միջոց՝ սրբություն և հայրենիք չճանաչող անձինք նույնիսկ պատերազմը և կամավորագրումն օգտագործեցին այդ նպատակով:  

Վահե Սարգսյան


Տես նաև՝  ՔՊ ջոկատը չի մասնակցել Ապրիլյանին, Արցախ է մեկնել մայիսի 14-ից:



yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica