close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանցիների նահանջի մասին Փաշինյանի հայտարարությունը սուտ է. Ն. Հոխիկյան

Քաղաքական

25 Մայիսի 2021, 14:10
 Ադրբեջանցիների նահանջի մասին Փաշինյանի  հայտարարությունը սուտ է. Ն. Հոխիկյան

Լրագրող, հաղորդավար  Նաիրի Հոխիկյանը գրում է.

«Տարբեր սենսացիոն լուրերով ու հայտարարություններով իշխանությունը և նրան սպասարկող մամուլը փորձում են Սյունիքում ու Գեղարքունիքում ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը մոռացնել տալ։
 
Հիշեցնեմ, որ մայիսի 12-ից Սյունիքի Մեծ Իշխանասարի և Սև լճի հատվածում ավելի քան 3,5կմ առաջ եկած ադրբեջանցի զինվորականները շարունակում են կանգնած մնալ նույն տեղում։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե ադրբեջանցիները կամ նրանց մի մասը նահանջել է, չի համապատասխանում իրականությանը։
 
Ադրբեջանցիները ոչ միայն չեն նահանջել, այլև մեր կողմից լռության ու արդեն հանդուրժելու ֆոնին մեծացրել են իրենց կոնտինգենտը՝ որոշակիորեն դիտարկման տակ պահելով Սիսիան-Գորիս ավտոճանապարհը և Գորիս քաղաքը։
 
Կրկնում եմ, որ թշնամու զորքը պարտադիր պետք է հետ քաշվի առնվազն դեպի ելման դիրքեր, հակառակ դեպքում Գորիսը մշտապես կլինի թիրախի տակ, իսկ Սիսիանից այն կողմ դեպի Սյունիքի այլ բնակավայրեր ու Արցախ մեկնելը կդառնա վտանգավոր։
 
Հանրությանը խաբելու, մոլորեցնելու և տարբեր հայտարարություններով շեղելու փոխարեն ՀՀ իշխանությունը պարտավոր է ձեռք առնել բոլոր միջոցները՝ թշնամուն մեր ռազմավարական տարածքներից հանելու համար»։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica