close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընտրեցիր սրան՝ վերանալու ես որպես տեսակ՝ դառնալով թափառող շուն. Դ. Վանյանը՝ քաղաքացուն

Քաղաքական

21 Մայիսի 2021, 15:00
 Ընտրեցիր սրան՝ վերանալու ես որպես տեսակ՝ դառնալով  թափառող շուն. Դ. Վանյանը՝ քաղաքացուն
Քաղաքագետ Դավիթ Վանյանը գրում է․
 
«Քաղաքացի․
Լսիր ուշադիր․
Դու, որ կընտրես Փաշինյանին, պատասխանատու կլինես մեր սուրբ Երկրի ու մեր խաթարված վաղվա օրվա համար։ Դու հանցագործ կլինես ու պատասխան կտաս քո և մեր բոլորիս բալիկների կյանքով, նրանց կորուսված, ջախջախված ապագայով, նրանց՝ երջանիկ լինելու իրավունքով։
Նեռն է բազմել Հայոց գահին, սովորական բազմադեմք, բազմազբերան, բազմասուտ սատանան, ու լկտիաբար, իր փրփրած երախով հոխորտալով, ծիծաղելով, անգամ՝ քրքջալով, իր շքախմբի ծափերը կորզելով, օրեցօր, կտոր առ կտոր Երկիրը տալով՝ յուղոտ վերջակետ է դնում բազմահազարամյա մեր տառապալից պատմությանը։
 
Եթե ընտրես նրան, ապա վերանալու ես որպես տեսակ, դառնալու ես թափառող շուն, ու ամենուր, գնչուի ու քրդի պես քեզ քացիով իրենց երկրներից դուրս են ճամփելու նրանք, ում մոտ դու փորձելու ես ապագա տեղծել։
 
Ես քեզ հասկանում եմ։ Դու գնացել ես հեղափոխության հանուն քո պայծառ ապագայի։ Սակայն նայիր ճշմարտության սառը ու դաժան աչքերին։ Քեզ խաբել են ու շարունաակում են խաբել փաշինյանները, իոանիսյանները, նազարյանները, բաբաջանյանները, որովհետև ծառայում են օտարին, որովհետև՝ օտարի դրամով այդ նույն օտարի համար են պանթուրքիզմի ու նավթամուղերի ճանապարհ գցում։
 
Մի՞թե դու արժանի էիր մայիսի տասնյոթի խայտառակ տեսանյութում պատկերված հայ զինվորի նվաստացմանը։ Չէ՞ որ այդ զինվորը նաև քո զավակն է, քո սահմանն ու տունն է պահում։
 
Մի՞թե մեր նահատակները արժանի են իրենց կենդանի մնացած ընկերների այս պատկերին։ Որտե՞ղ, քո անդնդացող հոգու ո՞ր խորխորատներում, այդ ո՞ր թավիշով դու խեղդեցիր ինքդ քեզ, սպանեցիր արժանապատիվ ՀԱՅ ՄԱՐԴՈւՆ։
 
Վախկոտ, վավաշոտ, կեղծ, լկտի, ցինիկ այս իշխանավոր-անասուններին դու արժանի՞ ես։ Ես քեզ հարց եմ տալիս որպես քո եղբայր ու համաքաղաքացի, որպես հայր, հարևան, զինվոր ու մտավորական, որպես գրող ու բանաստեղծ։ Ու՞ր կորավ իմ ճանաչած ՀԱՅԸ։
Այսօր, այս անասնապետության գլխավոր պաշտոնակատարը հպարտանում է իր ստորագրածով։ Դա երևում է նրա միմիկայից, նրա խոսելու ոճից։ Նա, անգամ գետինը չի մտնում և պատրաստվում է նոր համաձայնագիր ստորագրել։ Ահա թե ինչու՞ էր վեց ամիս խնդրում, երբ բունկերներում թաքնված առնետ էր դեռևս։
 
Մի՞թե այդ պաշտոնաթող լորտուն սողալուց բացի ընդունակ է որևէ բարի բանի։ Նա բացի՝ մեր արյամբ ազատագրածը սակարկելուց, ծախելուց, ոչինչ չի անելու քեզ համար։ Մենք արդեն Արցախը գրեթե իսպառ մոռացած, Սյունիք ու Վարդենիս ենք պաշտպանում, այն էլ անզեն, շինականով ու հովիվով, մինչդեռ սրանք պետական սահմաններն են ուզում գծել։ Իսկ սահմանից այնկողմ էլ Հայի կյանք չկա՞, հայություն չկա՞, Հադրութ ու Շուշի, Ստեփանակերտ չկա՞։ Մի՞թե սա մենք ենք։
 
Հիշիր առաջին Ազատամարտը, հիշիր թե ի՞նչ էին ասում մեր մասին վրացին, ռուսը ու չեչենը։ Մի՞թե այսօրվա զինվորի կեցվածքը պատվախնդիր Հայի կեցվածք էր և այդ կեցվածքը արժանի՞ էր հինգ հազար նահատակված երիտասարդների պատվին։
Եթե այսքանից հետո դու նիկոլ ես ընտրելու, մենք ապրելու, շնչելու արժանի չենք։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica