close
Եղանակը Երևանում
15 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի հրավերով Բելառուսի պաշտպանության նախարարը ժամանել է Ադրբեջան

Տարածաշրջան

18 Մայիսի 2021, 15:47
 Ադրբեջանի հրավերով Բելառուսի պաշտպանության նախարարը ժամանել է Ադրբեջան

Ադրբեջանի հրավերով Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը ժամանել է Ադրբեջան։ Տարեսկզբից Բաքուն և Մինսկը ակտիվացնում են  ռազմատեխնիկական կապերը:

«Ըստ ամենայնի` երկու մայրաքաղաքներում լսել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղերձը զինանոցը լրացնելու անհրաժեշտության մասին՝ այն սահմաններում, որոնք եղել են մինչև պատերազմը»,- հայտնում է «Սպուտնիկ»-ի ադրբեջանական ծառայությունը։

Ադրբեջանի և Բելառուսի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակվում է գրեթե 20 տարի: Տարիների ընթացքում, ըստ բաց աղբյուրների, Ադրբեջանը Բելառուսից գնել է Տ-72 տանկեր, Դ-30 հաուբիցներ, 2Ս7 «Պիոն» հրետանային հենարաններ, БТР-70 զրահափոխադրիչներ, Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ, «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր և այլն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica