close
Եղանակը Երևանում
15 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

էներգետիկ ճգնաժամի ճամփի՞ն․ ինչո՞ւ փակվեց ատոմակայանը

Տնտեսական

17 Մայիսի 2021, 18:10
 էներգետիկ ճգնաժամի ճամփի՞ն․ ինչո՞ւ փակվեց ատոմակայանը

Հայաստանի ատոմակայանը 141 օր չի աշխատելու։ ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը վերջերս մամուլին ասել է, որ մտադիր են ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացնել եւս 10 տարով։

Էներգետիկ անվտանգության հարցերի մասնագետ Արմեն Մանվելյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ատոմակայանի աշխատանքը դադարեցնելը Հայաստանի համար էներգետիկ լուրջ սպառնալիք կարող է դառնալ։ 

«Խնդիրն այն է, որ ատոմակայանը փակելու դեպքում մենք չունենք համարժեք հզորություններ։ Մեր տարեկան էներգիայի  նվազագույնը 30-35 տոկոսը արդյունահանում է ատոմակայանը։ Քանի որ չունենք համապատասխան հզորություններ, սա իսկապես խնդիրներ կառաջացնի, եւ Հայաստանը ստիպված կլինի որոշ ժամանակ հետո էլեկտրաէներգիա ներմուծել։ Մանավանդ խնդիրը ոչ միայն էլեկտրաէներգիայի քանակական բացակայությունն է, այլ նաեւ դրա գնային պրոբլեմն է, որովհետեւ ատոմակայանը էժան էլեկտրաէներգիա է արտադրում՝ ի տարբերություն հիդրոկայանների կամ, առավել եւս, ջերմակայանների»,-Yerkir.am-ին ասաց Արմեն Մանվելյանը։

Կախված նրանից, թե որքան կտեւի ատոմակայանի վերանորոգումը, չի բացառվում՝ բարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը։ ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը հարցին՝ գուցե ժամկետը երկարացնելու խնդիր լինի եւ այն տեղի չունենա, ասել էր, որ դա տեխնոլոգիական պրոցես է եւ ռիսկի վտանգը կա։ Հայաստանը, այնուամենայնիվ, ամեն պահի կարող է կանգնել էներգետիկ ճգնաժամի առջեւ։ Հոսանքի աղբյուր էին նաեւ Արցախի հէկերը, որոնք անցան թշնամուն։

«Արցախի հէկերի կորուստն էլ էր մեծ հարված, որովհետեւ տարեկան մոտավորապես 300մլն կվտ/ժամ հզորության էլեկտրաէներգիա մատակարարվում էր նաեւ այնտեղից։ Հիմա քանի որ այն չկա, սա էլ իր հերթին է լրացուցիչ խնդիր։ Լրացուցիչ խնդիր կա նաեւ «Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկում, այն կանգնած է եւ այլեւս չի աշխատում, որն իր հզորությամբ ատոմակայանին հավասար էր։ Փաստորեն այս պահին մեր ամենահզոր էլեկտրաէներգիա արտադրողն կայանները կանգնած են»։

Ջերմաէլեկտրակայանի եւ ատոմակայանի փակվելը լուրջ էներգետիկ անվտանգության խնդիր կարող են առաջացնել Հայաստանի համար։ Ճգնաժամի դեպքում Հայաստանն էլեկտրաէներգիա կառնի Վրաստանից եւ Իրանից։

Էներգետիկ անվտանգության մասնագետի խոսքով՝ մութ հարցեր կան՝ ի՞նչ միջոցներով է նորոգվում ատոմակայանը, ո՞վ է ֆինանսավորելու, եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվեց վարկային միջոցներից․ «Ի՞նչ է կատարվում ատոմակայանի շուրջ, դժվար է ասել։ Պաշտոնական էն ինֆորմացիան, որ կա, բավարար չի․ չի պատասխանում ամենակարեւոր հարցին՝ ի՞նչ աշխատանք է տարվում ատոմակայանում, արդյո՞ք 141 օր հետո պատրաստ կլինի, կերկարացվի՞ կյանքը, թե՞ ոչ։ Դժվարանում եմ ասել։ Թափանցիկ գործընթացներ չկան»,-նշեց Մանվելյանը։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica