close
Եղանակը Երևանում
17 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մայիսի 20-ին՝ ժամը 15.00-ին, տեղի կունենա 3 արժեքավոր գրքերի շնորհանդես

Մշակույթ

17 Մայիսի 2021, 12:24
 Մայիսի 20-ին՝ ժամը 15.00-ին, տեղի կունենա 3 արժեքավոր գրքերի շնորհանդես

2021 թ. մայիսի 20-ին՝ ժամը 15.00-ին, ՀՅԴ «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ» կենտրոնում (Գյուլբենկյան 38, 5-րդ հարկ) տեղի կունենա լիբանանահայ ականավոր պատմաբան Երվանդ Փամբուկյանի աշխատասիրությամբ լույս տեսած «Նիւթեր Հ.Յ.Դաշնակցության պատմութեան, հատոր 13», (Պէյրութ, 2020), «Քրիստափոր Միքայելեանի անտիպ նամակները»,(Երեւան, 2020),  «Նիկոլ Դուման. Նամականի», (Երեւան, 2021) գրքերի շնորհանդեսը: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը:

«Նիւթեր Հ.Յ.Դաշնակցության պատմութեան» 13-րդ հատորում ամփոփված են  ՀՅ Դաշնակցության 1916-1918թ. մայիս ընկած ժամանակաշրջանի գործունեության մասին ամենակարևոր փաստաթղթերը:

«Քրիստափոր Միքայելեանի անտիպ նամակները» ամփոփում են հայ ազատագրական շարժման անվիճելի հսկա Քրիստափոր Միքայելյանի 143 անտիպ գրություններ, որոնք հայտնաբերվել են ՀՅԴ կենտրոնական արխիվում:

«Նիկոլ Դուման. Նամականի» ժողովածուն նույնպես ամփոփում է ազատագրական շարժման ականավոր գործիչ Նիկոլ Դումանի՝ գերազանցապես անտիպ նամակները և այլ գրություններ:

Հայրենիք կամ մահ
16 Հունիսի 2021, 21:17 Հայրենիք կամ մահ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica