close
Եղանակը Երևանում
15 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ) դատարանի որոշմամբ ազատ արձակվեց

Իրավունք

17 Մայիսի 2021, 12:02
 Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ) դատարանի որոշմամբ ազատ արձակվեց

Զենք-զինամթերքի առեւտրով զբաղվող Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ) ազատ արձակվեց։ Քիչ առաջ դատարանը հրապարակեց վճիռը, ըստ որի՝ բավարարեց պաշտպանական կողմի՝ կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը։

Հիշեցնենք` Դավիթ Գալստյանը ձերբակալվել էր փետրվարի 1-ին, իսկ փետրվարի 2-ին` կալանավորվել։ ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, 2018 թվականի ընթացքում ՊՆ-ին է մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի անորակ արկեր, որոնցով, ըստ ԱԱԾ–ի, հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրներ, բայց որոնց դիմաց Գալստյանը 1.083.000 ԱՄՆ դոլար գումար է ստացել:

Դավիթ Գալստյանն իր հերթին հայտարարություն էր տարածել` նշելով, որ իրականում մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն և տարեթվերին արտադրված զինամթերք, ապացույցները խոստացել էր ներկայացնել ապագայում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica