close
Եղանակը Երևանում
12 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի տեղահանված շրջանների բնակչությունն օգտվում է մոտ 20 սոցիալական աջակցության ծրագրերից

Արցախ

17 Մայիսի 2021, 09:23
 Արցախի տեղահանված շրջանների բնակչությունն օգտվում է մոտ 20 սոցիալական աջակցության ծրագրերից

ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է, որ Արցախի տեղահանված շրջանների բնակչությունն օգտվում է մոտ 20 սոցիալական աջակցության ծրագրերից, որոնց մեծ մասը գտնվում է ավարտման փուլում։ Ծրագրերից օգտվել է արցախցիների 97 %֊ը։

Ծրագրերում ընդգրկվելու ընթացքում եղել են բազմաթիվ խնդիրներ կապված փաստաթղթերի անճշտությունների հետ, որոնք սակայն օպերատիվ կերպով քննարկվելով և վերլուծվելով ստացել և ստանում են ընթացք: Ինչ վերաբերում է ներկայացված հարցադրումներին՝ 
Շտաբը կրկին ներկայացնում է անցնող 6 ամիսների ընթացքում իրականացված և այժմ գործող սոցաջակցության ծրագրերը. 
Ծրագրերից օգտվել է արցախցիների 97 %֊ը։ Ծրագրերում ընդգրկվելու ընթացքում եղել են բազմաթիվ խնդիրներ կապված փաստաթղթերի անճշտությունների հետ, որոնք սակայն օպերատիվ կերպով քնարկվելով և վերլուծվելով ստացել և ստանում են ընթացք:

Ինչ վերաբերում է ներկայացված հարցադրումներին՝ կրկին ներկայացնում ենք անցնող 6 ամիսների ընթացքում իրականացված և այժմ գործող սոցաջակցության ծրագրերը.
Միանվագ աջակցություն՝ 68.000 դրամ + 15.000 դրամ Կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիների միանվագ աջակցություն՝ յուրաքանչյուր քաղաքացու 300.000 դրամ
Ավերածությունների և այլ պատճառներով կացարանը կորցրած բնակիչների միանվագ աջակցություն՝ յուրաքանչյուր քաղաքացու 250.000 դրամ
Ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց տրամադրվող միանվագ ֆինանսական օժանդակություն՝ 500.000 դրամ
Անհայտ կորածների ընտանիքներին որպես աշխատավարձ տրամադրվող ֆինանսական օժանդակություն՝ 6 ամիս շարունակ 300.000 դրամ
Միանվագ դրամական օգնություն՝ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքների անդամներին ու հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիական անձանց առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ 3.000.000 դրամ երկրորդ խմբի անձանց՝ 2.000.000 դրամ երրորդ խմբի անձանց՝ 1.000.000 դրամ հաշմանդամ երեխայի դեպքում՝ 3.000.000 դրամ քաղաքացիական անձանց շրջանակներում զոհերի ընտանքիներին՝ 5.000.000 դրամ
Չափահաս անձանց տրամադրվող վարձավճար՝ 30.000 դրամ Նախադպրոցական տարիքի երեխաներին տրամադրվող միանվագ աջակցություն՝ 20.000 դրամ
Զբաղվածության 2 ծրագիր.
Աշխատավարձի և վերապատրաստման համար 3 ամիս շարունակ՝ 100.000 դրամ Վարձատրություն հասարակական աշխատանքի դիմաց
Պրոթեզավորման ծրագիր
Տեղահանված ընտանիքիների ուսանողների, պատերազմի մասնակիցների և զոհվածների երեխաների ուսման վարձի փոխհատուցում
Տեղահանված բնակչության ՀՀ տարածքում անվճար բուժօգնության կազմակերպում (պետական աջակցության սահմաններում)
Զոհվածների հողարկավորության համար տրամադրվող 700.000 դրամի ծրագիր Գերեզմանաքարերի, տապանաքարերի պատրաստման ծախսերի ծրագիր՝ 1.400.000 դրամ
Զոհված զինծառայողների ընտանիքիներին ֆինանսական օժանդակության և կենսաթոշակի նշանակում և միանվագ տրամադրում 1000+ հիմնադրամի կողմից
Ներկայումս շարունակվող՝ 4 ամիս ժամկետով 68.000 դրամ աջակցության տրամադրում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica