close
Եղանակը Երևանում
15 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բանակցություններն ավարտվել են հայկական կողմի օգտին. ադրբեջանական կողմը նահանջելու է

Հասարակություն

16 Մայիսի 2021, 21:40
 Բանակցություններն ավարտվել են հայկական կողմի օգտին. ադրբեջանական կողմը նահանջելու է
Hraparak.am-ի աղբյուրի տվյալներով՝ բանակցությունները բարեհաջող են ավարտվել հայկական կողմի համար, ադրբեջանական կողմը պատրաստվում է նահանջել Սև լճի տարածքից։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ տարվող բանակցություններին ադրբեջանցիների հետ հայկական կողմից բանակցում էին ՀՀ Գլխավոր շտաբի և Առաջին բանակային կորպուսի ներկայացուցիչները։

Բանակցությունները ղեկավարում էր Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը հատել էին Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և Սյունիքում  խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ շրջափակել Սև լիճը:

Վարդենիսի տարածքում նույնպես առաջխաղացում էր եղել թշնամու կողմից, սակայն  Գեղարքունիքի մարզի հետ կապված դեռևս որևէ մանրամասներ չունենք:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica