close
Եղանակը Երևանում
15 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկական կողմի տմարդի գործողությունների արդյունքում թշնամին օրեցօր խորանում է մեր երկրի տարածքում»․ Հրանտ Բագրատյան

Քաղաքական

16 Մայիսի 2021, 19:23
 Հայկական կողմի տմարդի գործողությունների արդյունքում թշնամին օրեցօր խորանում է մեր երկրի տարածքում»․ Հրանտ Բագրատյան
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․
 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Մենք՝ ներքոնշյալ քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, արձանագրում ենք, որ իշխանությունների հայրենատվության քաղաքականությունը ՀՀ-ն կանգնեցրել է աղետի առջև։ Ադրբեջանցի զինվորները տարածքներ են գրավում ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերից՝ չհանդիպելով մեր սահմանապահների և զինված ուժերի դիմադրությանը։
 
Թշնամուն ոչնչացնելու ու գերեվարելու փոխարեն, հայկական կողմը սկսել է անհասկանալի բանակցություններ, որոնց ընթացքում ադբեջանական կողմին դաստիարակում է ՀՀ սահմանները հարգելու լոզունգներով։ Ապիկար ու հողատու իշխանությունների գործունեության ընթացքում, ընդամենը 3 օրում թշնամին ուժեղացրելէ դիրքերը, մի քանի կմ խորացել ՀՀ տարածքում, գրավել ռազմավարական նշանակության բարձունքներ, բնական ջրամբարներ։
 
Արդյունքում, մի շարք քաղաքներ, գյուղեր, ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհներ հայտնվել են թշնամու ուղղակի կրակի տակ։ ՀՀ ղեկավարությունը երկրի անվտանգությունը պաշտպանելու և ագրեսորին մեր երկրից վռնդելու կամ գերեվարելու փոխարեն դատարկաբանում է մարդկային կորուստներ չտալու (կարծես ՀՀ տարածքների հանձնումը կորուստ չէ), չկրակելու, հանգիստ ու սառնասիրտ մնալու մասին։ Բացի այդ, հայրենի իշխանությունները իսկական քաոսային իրավիճակ են հյուսել ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ին դիմելու, մեր պաշտպանությունն ուրիշների ուսերին բարդելու կապակցությամբ։ Հայկական կողմի տմարդի գործողությունների արդյունքում թշնամին օրեցօր խորանում է մեր երկրի տարածքում։
 
Մենք գտնում ենք, որ պետք է ձեռնարկվեն արմատական միջոցառումներ՝ ՀՀ տարածքային ամբոջականությունը վերականգնելու և պաշտպանելու ուղղությամբ։ Մասնավորապես.
 
• ՀՀ ղեկավարությունից պահանջել, թե ՀՀ վարչապետ ՆիկոլՓաշինյանը կամ այլ պաշտոնատար անձինք ի՞նչ փաստաթղթեր են ստորագրել ադրբեջանական կողմի հետ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից բացի։ Մասնավորապես, ինչպիսի՞ եռակողմ փաստաթուղթ է ստորագրվել 2021թ. հունվարի 11-ին։ Կա՞ն արձանագրություններ կամ այլ փաստաթղթեր, որոնց ուժով Ադրբեջանի զինուժի ներկայիս տեղաշարժերն արդարացված են։
 
Գոյություն ունի՞ Ադրբեջանի ն Սյունիքով միջանցք տրամադրելու որևէ փաստաթուղթ։
 
• Ինչո՞ւ ՀՀնախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը մատը մատին չեն խփում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կապակցությամբ։ Ո՞րն է նման անողնաշարության պատճառը և առիթը։
 
• Հրաման տալ ՀՀ սահմանապահներին ու բանակին մեր երկիր ներխուժած թշնամու զինուժին և բաշիբոզուկներին ոչնչացնել ու կամ/ևգերեվարելու պահանջով։ Քրեական գործեր հարուցել և ձերբակալել իրենց սահմանադրական պարտականությունների մեջ զլացած ՀՀ պաշտպանության նախարարին, ինչպես նաև ԳՇ պետին:
 
• Կոչ ենք անում միջոցներ ձեռք առնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանին՝ իրենց սահմանադրական պարտականությունները չկատարել ու հիմքով՝ պաշտոնանկ անելու ողղությամբ, ինչպես նաև պահանջում ենք քրեական հետապնդում սկսել վերջիններիս նկատմամբ:
 
• Ազատության հրապարակում հայտարարել աշխարհազորի հավաք։ ՀՀ Զինված ուժերին ուոստիկանությանը պարտադրել զինել աշխարհազորը և օժանդակել դրանց տեղափոխումը՝ Վարդենիս ու Սյունիք։
 
• Սույն թվականիմայիսի 17-ից՝սկսած ժամը 19։00-ից հերթապահել Ազատության հրապարակում։
 
• Սյունիք և Գեղարքունիք գործուղել ներքոնշյալ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։
 
Մենք հայտարարում ենք, որ այս ծանր օրերին պատրաստ ենք մեզ վրա վերցնել երկրի կառավարումը, չեզոքացնել Ադրբեջանի ոտնձգությունները, վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը։
 
Ազատություն կուսակցություն՝ Հրանտ Բագրատյան

Երկիր Ծիրանի կուսակցություն՝ Զարուհի Փոստանջյան

Ազգային անվտանգություն կուսակցություն՝ Գառնիկ Իսագուլյան
 
16.05.2021


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica