close
Եղանակը Երևանում
15 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սյունիքում բանակցությունները վերսկսվել են

Հասարակություն

16 Մայիսի 2021, 15:28
 Սյունիքում բանակցությունները վերսկսվել են

Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի մոտ այսօր` մայիսի 16-ին, շարունակվում են բանակցությունները Սյունիքի մարզ մտած ադրբեջանցի զինվորականների հետ: Բանակցություններին մասնակցում է Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը: Բանակցությունները սկսել են 14:00-ից:

Հիշեցնենք՝  մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինված կազմավորումներն առաջացել են Սյունիքի մարզի տարածքում, շրջանցելով Իշխանասարը, մոտ երեք կիլոմետր առաջացել են Վերիշեն գյուղի ուղղությամբ։ 

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և, որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։ 

Նշենք, որ այսօր  ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica