close
Եղանակը Երևանում
15 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամասիայում եկեղեցի կկառուցվի

Հասարակություն

16 Մայիսի 2021, 14:48
 Ամասիայում եկեղեցի կկառուցվի

Հայաստանի հյուսիսում՝ սահմանամերձ Ամասիայում կառուցվում է եկեղեցի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, եկեղեցին տարածաշրջանում կլինի եզակի:

Տարիներ շարունակ, բացառությամբ Բանդիվանի, նախկին Ամասիայի  տարածաշրջանի գյուղերում եկեղեցիներին փոխարինել են մատուռներն ու սրբատեղիները: Հենց Ամասիայում որպես աղոթատեղի  ծառայել է կենցաղ-կոմբինատի նախկին շենքը, որի մի հատվածն անկախության տարիներին տրվել է Շիրակի թեմին։

Ամասիայում եկեղեցի կառուցելու նախաձեռնությամբ հանդես է եկել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, ով «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ  ամեն ինչ անելու է, որ մեկ տարվա ընթացքում եկեղեցին պատրաստ լինի։

«Ես պետք է խոստովանեմ, որ չգիտեի, որ Ամասիայի տարածաշրջանում եկեղեցի չկա և տեսնելով այն տարածքը, որտեղ մարդիկ իրենց աղոթքն անում են, որոշեցինք հենց այստեղ եկեղեցի կառուցել, որպես Հայաստանի ամենահյուսիսային կետ՝ ցույց տալով նաև Հայաստանի հյուսիսի և հարավի միասնականությունը»,- նշեց Վահե Հակոբյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica