close
Եղանակը Երևանում
15 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ն հատկացրել է 2 միլիարդ դոլար մանկահասակ անօրինական միգրանտների խնամքի ծախսերը մարելու համար

Հասարակություն

16 Մայիսի 2021, 14:23
 ԱՄՆ-ն հատկացրել է 2 միլիարդ դոլար մանկահասակ անօրինական միգրանտների խնամքի ծախսերը մարելու համար

ԱՄՆ կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դոլար է հատկացրել մանկահասակ անօրինական միգրանտների խնամքի ծախսերը մարելու համար, որոնք հատել են երկրի հարավային սահմանն առանց չափահասի ուղեկցման, գրում է ՏԱՍՍ-ը:

Նշված գումարը վերաբաշխված է նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարի հետ կապված գործողություններն իրականացնելու համար հատկացված միջոցներից: Մասնավորապես, 850 միլիոն դոլարը տրամադրվել է գումարից, որը հատկացված էր COVID-19-ի թեստավորումն ընդլայնելու համար: Եւս 850 միլիոն դոլար տրամադրվել է միջոցներից, որոնք նախատեսված էին դեղորայքի եւ բժշկական պարագաների ռազմավարական  ազգային պաշարը համալրելու համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչախումբը վերջին շրջանում ենթարկվել է կոշտ քննադատության մարդկանց աճող հոսքի լույսի ներքո, որոնք անօրինաբար փորձում են ԱՄՆ ներթափանցել Մեքսիկայից: Քաղաքական ընդդիմադիրները, հատկապես, պնդում են, որ տեղի ունեցողը դարձել է անօրինական միգրացիայի նկատմամբ Սպիտակ տան նոր ղեկավարի չափազանց փափուկ մոտեցման հետեւանք: Բայդենն առանձնակի կոշտ քննադատության է ենթարկվել, քանի որ ԱՄՆ-ում հայտնված անչափահաս անօրինական միգրանտները պահվում են երեխաների համար չհարմարեցված պայմաններում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica