close
Եղանակը Երևանում
15 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրեն հարգող երկրի ՊՆ-ն նման հայտարարություններ չէր անի. Արտակ Զաքարյան

Հասարակություն

16 Մայիսի 2021, 13:13
 Իրեն հարգող երկրի ՊՆ-ն նման հայտարարություններ չէր անի. Արտակ Զաքարյան

Իրեն հարգող երկրի ՊՆ-ն նման հայտարարություններ չէր անի։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը.

«ՀՀ ՊՆ մայիսին-16-ին ևս հայտարարություն է տարածել։ Իբր ցանկանում են, ասել, որ «անհոգ» եղեք, թեկուզ երեք ուղղությամբ ՊՆ-ն թույլ է տվել թուրքին մեր երկիր ներխուժել, բայց թույլ չենք տալու, որ հաց ու ջուր հասցնեն։ Թույլ չեն տալու, որ խրամատավորվեն և այլն։ Ոչինչ, որ խախտվել է տարածքային ամբողջականությունը, ոչինչ որ առանց կրակոցի, քայլելով ու շվշվացնելով, թշնամու զինված խմբավորումներ են տեղակայվել Հայաստանում։ Կարևորն այն է, որ չթողնեք դրանց նույնիսկ տուն զանգեն։

Ողբամ ձեզ, սպայական պատիվը գետնով տված ու նիկոլիզմի առաջ ծնկած որոշ անհայրենիք հայրենապաշտներ։

ՊՆ ղեկավարության այս հերոսական հայտարարությունը վկայում է, որ մեր երկրի անվտանգային կառույցները «փայլուն կատարում» են իրենց առջև դրված խնդիրը և առանց ամաչելու կարող են ստանալ մայիս ամսվա աշխատավարձն ու պարգևավճարները։

Հիմարություններ տարածելու և մարդկանց հիմարացնելու նիկոլական արվեստը լավ յուրացրած պաշտպանական գերատեսչության ղեկավարները, հուսով եմ չեն մոռացել 2020թ. արցախյան խայտառակ կապիտուլյացիան։

Հ.Գ. ասում են նույնիսկ մարդիկ կան, որ բարձրաստիճան կոչումների կռիվ են տալիս՝ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո առ այսօր»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica