close
Եղանակը Երևանում
15 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ Բյուրոն աշխարհի տարբեր երկրներում զորաշարժի է ենթարկել բոլոր կարելիությունները՝ Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու ուղղությամբ. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հասարակություն

16 Մայիսի 2021, 12:13
 ՀՅԴ Բյուրոն աշխարհի տարբեր երկրներում զորաշարժի է ենթարկել բոլոր կարելիությունները՝ Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու ուղղությամբ. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանը, ոչ միայն շարունակում է սպառնալիքներ հնչեցնել եւ պահանջներ ներկայացնել, այլեւ բացահայտ քայլեր է ձեռնարկում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն:

«Կոպտորեն ոտնահարելով նոյեմբերի 9-ի զինադադարի եռակողմ հայտարարության դրույթները, Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է վերադարձնել գերիներին եւ այլ պահվող անձնանց, այլեւ Արցախի Հանրապետության Խծաբերդի, Հին Թաղերի ռազմակալումից, ապա նաեւ կասկածելի հիմքերով իրականացված սահմանազատումներից հետո, չհանդիպելով որեւէ դիմադրության, անցել է բացահայտ զավթողական քաղաքականության։

2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի որոշ ռազմավարական ուղղություններով ադրբեջանական զինուժը հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ խորացել մի քանի կիլոմետր։ Ադրբեջանական զինվորականների ներխուժման արդյունքում առաջացել են անվտանգային լրջագույն սպառնալիքներ։ Հեռահար նպատակադրումներով կատարված ադրբեջանական բացահայտ ագրեսիան ստեղծել է ռազմական բախման եւ պատերազմի իրական վտանգ։

Օգտվելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների հանցավոր անգործությունից, Ադրբեջանը փորձում է թելադրել իր կամքը՝ ոտնահարելով միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը։ Այսօր արդեն վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի ագրեսիան կանխելու, հակազդելու փոխարեն Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչախումբը շարունակում է իր ապաշնորհ կառավարմամբ կործանման տանել երկիրը։

Այս ընթացքը պարտավոր ենք կասեցնել։ ՀՅ Դաշնակցության Բյուրոն աշխարհի տարբեր երկրներում զորաշարժի է ենթարկել Դաշնակցության բոլոր կարելիությունները՝ Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու ուղղությամբ, միաժամանակ պատրաստ լինելով ինքնակազմակերպվելով պաշտպանել մեր պետությունն ու քաղաքացների անվտանգությունը»:

ՀՅԴ ԲՅՈՒՐՈ
16 Մայիս, 2021 թ.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica