close
Եղանակը Երևանում
15 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գորիսում ծեծի են ենթարկել Տաթև բնակավայրի վարչական ղեկավարին ու նրա եղբորը

Հասարակություն

16 Մայիսի 2021, 11:51
 Գորիսում ծեծի են ենթարկել Տաթև բնակավայրի վարչական ղեկավարին ու նրա եղբորը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում քրեական հետախուզության բաժանմունքի ավագ  օպերլիազորի կողմից ստացված  օպերատիվ տեղեկությունների փատով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,   մայիսի 13-ին  ավագ օպերլիազորը օպերատիվ տեղեկություններ  է ստացել, որ մայիսի 11-ին ՝ժամը 22:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 64 հասցեում՝ Ակսել Բակունցի անվան  թիվ 1 ավագ դպրոցի շենքի հարևանությամբ, անհայտ անձինք ծեծի են ենթարկել Տաթև գյուղի բնակիչներ, 37-ամյա Գոռ Մինասյանին և 30-ամյա Զարզանդ Մինասյանին:

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանի հանձնարարականով՝ ստացված օպերատիվ տեղեկությունները պարզվում են:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Գ. Մինասյանը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարն է, իսկ  Զ. Մինասյանը՝ նրա եղբայրը:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհաժեշտ միջոցառումներ Գ. և Զ. Մինասյաններին ոստիկանության Գորիսի  բաժին հրավիրելու, դեպքի հանգամանքները, ինչպես նաև մասնակից անձանց  ինքնությունը պարզելու ուղղությամբ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica