close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչպիսի՞ պատժիչ քայլեր են ձեռնարկվելու Գայանե Այվազյանի հանդեպ. հարցում ԱԱԾ-ին

Քաղաքական

15 Մայիսի 2021, 15:51
 Ինչպիսի՞ պատժիչ քայլեր են ձեռնարկվելու Գայանե Այվազյանի հանդեպ. հարցում ԱԱԾ-ին

Մատենադարանի գիտաշխատող Գայանե Այվազյանի հայտարարության կապակցությամբ Yerkir.am-ը պաշտոնական հարցում է ուղարկել ՀՀ ԱԱԾ տնօրենի անունով: Ստորը ներկայացնում ենք այն՝ սպասելով հարցման պաշտոնական պատասխանին:

 

 

 

 

 

N -  199

15.05.2021 թ.

ՀՀ ԱԱԾ ՏՆՕՐԵՆ, ԳՆԴԱՊԵՏ 

ՊԱՐՈՆ ԱՐՄԵՆ ԱԲԱԶՅԱՆ

 

YERKIR.AM ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԻ

 ԽՄԲԱԳԻՐ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ

 

 

Պարոն Աբազյան,  

 

Մատենադարանի գիտաշխատող Գայանե Այվազյանը սոցցանցի իր պաշտոնական էջում (տե՛ս հղումը) կատարած անդրադարձում արել է ձևակերպումներ, հայտարարություններ ու շարադրել մտքեր, որոնցով ՀՀ-ին և Արցախի Հանրապետությանը համարում է ագրեսոր: Մեջբերենք նրա մտքերից մեկը. «…30 տարի շարունակ այս պետությունը բռնազավթել էր և մտել մեկ ուրիշ պետության սահմաններ: Մենք, իհարկե, համարում ենք, որ Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերն էին իրենց տիրապետության տակ առել և պահում Ադրբեջանի յոթ շրջանները: 30 տարի շարունակ հայկական ինտերվենցիայի արդյունքում հարյուր հազարավոր մարդիկ են դարձել փախստական, լքել իրենց տները, քաղաքներ ու գյուղեր են քանդվել, մշակութային և մարդկային կորուստներ եղել»:

 

Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը նսեմացնելով և այն համարելով նեղ ազգայնական (իր որակմամբ՝ նացիստական), քրեաօլիգարխիկ շրջանակների՝ սեփական նեղ շահերին ծառայեցվող և Ադրբեջանի դեմ ուղղված ագրեսիա՝ նա իր մեկ այլ հայտարարությամբ բացահայտ ոտնձգություն է իրականացնում ՀՀ տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության դեմ: Գայանե Այվազյանը նաև հանցավոր և քրեորեն պատժելի կոչ է ուղղում բոլոր նրանց, ովքեր արդարացիորեն դատապարտում են ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական ներխուժումը կամ պայքարում դրա դեմ: Ահա նման միտք. «…Ինչ-որ պահի պետք է կանգ առնել և չգոչել, չճչալ այդքան ցավագին, երբ ադրբեջանցիները մի կիլոմետր առաջ են եկել: Քանի՞ մարդ էր Հայաստանում ունեցել դիսկոմֆորտի զգացողություն Հայաստանի ռևանշիստական իշխանությունների զավթողական քաղաքականություններից»:

 

Գայանե Այվազյանի՝ վերոհիշյալ և այլ մտքերը բացահայտ համընկնում են թշնամի երկրի տեսակետներին, սպասարկում Ադրբեջանի շահերը: Ամենևին պատահական չէ, որ գրառման հավանողների մեջ ստվար թիվ են կազմում ազգությամբ ադրբեջանցիները:

 

Ելնելով վերոհիշյալից՝ պարզորոշ է, որ Գայանե Այվազյանի հակազգային և հակապետական գործողությունները պետք է դատապարտվեն ոչ միայն բարոյական հողի վրա, այլև արժանանան քրեաիրավական գնահատականի:

   

ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.

 

  • ՀՀ ԱԱԾ-ի կողմից քրեաիրավական գնահատականներ տրվելու՞ են Մատենադարանի գիտաշխատող Գայանե Այվազյանի նշյալ և այլ մտքերի տարածման առնչությամբ:
  • Ինչպիսի՞ պատժիչ քայլեր են ձեռնարկվելու հիշյալ անձի հանդեպ՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ ուղղված ոտնձգությունների համար:    

 

Հ.Գ. Կից ներկայացնում ենք Գայանե Այվազյանի հիշյալ հայտարարության ֆոտոպատճենները:

 

 

Հարգանքով՝                                                  

  գլխավոր խմբագիր՝                                    Վ. Սարգսյան

 

Տես նաև՝ Մատենադարանի գիտաշխատողն աջակցում է Սև լիճը գրաված ադրբեջանական բանակին

Տես նաև՝  Ֆեմինիստ-ԼԳԲՏ ակտիվիստների «բարեփոխումները» Մատենադարանում


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica