close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեղրիում մի քանի տոննա կշռող զանգվածը փակել է ճանապարհի մոտ 50 մետր երկարությամբ և 6 մետր լայնությամբ հատվածը․ Shamshyan.com

Հասարակություն

15 Մայիսի 2021, 12:03
 Մեղրիում  մի քանի տոննա կշռող զանգվածը փակել է ճանապարհի մոտ 50 մետր երկարությամբ և 6 մետր լայնությամբ հատվածը․ Shamshyan.com

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Երևան-Մեղրի ավտոճանապարհի 357.5 կմ հատվածում տեղի է ունեցել ճանապարհի փլուզում և քարաթափում։

Փլուզման ու  քարաթափման հետևանքով մոտ 50 մետր երկարության և 6 մետր լայնության ճանապարհն ամբողջովին փակվել է, և երթևեկությունը դադարեցվել է։

Մեղրիի Ճանշինի աշխատակիցներն արդեն աշխատանքներ են կատարում՝ հատուկ տեխնիկայով ճանապարհը բացելու ուղղությամբ։

Տեղում նաև պարզվում է՝ արդյո՞ք նշված դեպքի հետևանքով տուժածներ կան, թե ոչ։ Ստուգվում է նաև, թե արդյո՞ք թափված քարերի տակ քաղաքացի կամ ավտոտրանսպորտային միջոց կա, թե ոչ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանները, որպեսզի Մեղրիի Ճանշինը անհրաժեշտ աշխատանքները շարունակի։

Թափվել է մի քանի տոննա հող և քար։

 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica