close
Եղանակը Երևանում
14 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ընտրիր խղճով եւ իմաստությամբ, որպեսզի դավաճանն ու սրիկան այլեւս ոչ մի քայլ չկարողանան անել»

Հասարակություն

15 Մայիսի 2021, 08:56
 «Ընտրիր խղճով եւ իմաստությամբ, որպեսզի դավաճանն ու սրիկան այլեւս ոչ մի քայլ չկարողանան անել»

«Alabananica» ֆեյսբուքյան էջը հոլովակ է պատրաստել հայաստանյան ներկա իրավիճակի եւ սպառնացող վտանգների մասին։

Հոլովակում կոչ է արվում ընտրել խղճով եւ իմաստությամբ. «Որպեսզի դավաճանն ու սրիկան այլեւս ոչ մի քայլ չկարողանան անել։ Պատկերացրու մի օր ապագայում, երբ դու արդեն կլինես ծեր ու կանանց համար անհետաքրքիր, թոռներդ քեզ ցույց կտան Երեւանի, Սեւանի, Արցախի, Մասիս սարի լուսանկարներն ու կհարցնեն՝ էս ի՞նչ ա, դու էլ կասես՝ Հայաստանն ա, ժամանակին կար տենց երկիր, իսկ ո՞ւր է այն հիմա, ինչո՞ւ չկա, դու կփորձես արդարանալ, որ քո երկիրը կորավ ու գնաց, որովհետեւ այն ընկավ քաղաքականությամբ զբաղվող անհայրենիք, սուտասան սրիկաների ձեռքը»:

Հոլովակում պատկերավոր ներկայացվում է այն ապագան, որը կարող է անտարբերության դեպքում սպասվել ՀՀ քաղաքացուն. «Այդ ամոթալի ապագայում թոռներդ կհարցնեն քեզ՝ բա ինչո՞ւ այդպես եղավ, բա դու այդ ժամանակ ո՞ւր էիր, ի՞նչ արեցիր, որ այդ սրիկաների դեմն առնես, իսկ դու գլուխդ կախ, չես իմանա՝ ինչ պատասխանել։ Հո չես պատմելու՝ ինչպես թքած ունեիր քաղաքականության վրա, քեզնից գոհ տանն էիր նստած»։

Ըսս հոլովակի՝ ՀՀ քաղաքացին է ամեն ինչ որոշում. «Երբ գնում ես ընտրատեղամաս, ընտրում ես հայի արժանապատվությունը, հայի հզորությունն ու ապագան»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica