close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին` հարգել պետական սահմանները

Տարածաշրջան

15 Մայիսի 2021, 11:00
 Իրանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին` հարգել պետական սահմանները

Իրանի արտգործնախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն մեկնաբանել է իրավիճակը Սյունիքում։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադիր հետևում է երկու հարևան երկրների՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմաններին տեղի ունեցած վերջին իրադարձություններին և հույս ունի, որ վեճը հնարավորինս շուտ կլուծվի  խաղաղ միջոցներով:

Իրանի Իսլամական Հանրապետությունը, շեշտելով տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման անհրաժեշտությունը, կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և խուսափել տարաձայնություններ հրահրելուց ու հարգել երկու երկրների սահմանները», - նշել է նա։

Խաթիբզադեն ընդգծել է Իրանի պատրաստակամությունը` օգնել լուծել երկու երկրների միջև վեճերը, ներառյալ` վերջին տարաձայնությունները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica