close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կանադան մտահոգություն է հայտնում է Ադրբեջանի՝ Հայաստանի սահմանը խախտելու կապակցությամբ, իսկ ԱՄՆ-ը թշնամու գործողությունները որակել է որպես սադրիչ

Քաղաքական

15 Մայիսի 2021, 10:29
 Կանադան մտահոգություն է հայտնում է Ադրբեջանի՝ Հայաստանի սահմանը խախտելու կապակցությամբ, իսկ ԱՄՆ-ը թշնամու գործողությունները որակել է որպես սադրիչ

Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն Twitter-ում մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ և կոչ արել պահպանել հրադադարի պայմանները:

«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև` հայկական տարածք ներխուժման հետ կապված լարվածության աճի մասին հաղորդագրություններով: Մենք բոլոր կողմերին հորդորում ենք լիովին պահպանել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի պայմանագիրը և շարունակել բանակցությունները մշտական ու խաղաղ կարգավորման շուրջ: Բոլոր գործողությունները, որոնք կարող են խարխլել հրադադարի ռեժիմը և հանգեցնել լարվածության աճի, պետք է դադարեցվեն»,- գրել է Գարնոն:

Իր հերթին, ԱՄՆ-ը Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունները սադրիչ է համարում: Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Փորթերը։  Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակին։

«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Ուժերի տեղաշարժն անպատասխանատու է, ինչպես նաև չարդարացված և սադրիչ: Մենք հույս ունենք՝ Ադրբեջանն անմիջապես դուրս կբերի իր բոլոր ուժերը և կդադարեցնի հետագա սադրանքները»,- ասել է Փորթերը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica