close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ Պետդեպը Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունները սադրիչ է անվանել՝ պահանջելով դուրս բերել զորքերը

Աշխարհ

15 Մայիսի 2021, 00:05
 ԱՄՆ Պետդեպը Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունները սադրիչ է անվանել՝ պահանջելով դուրս բերել զորքերը

ԱՄՆ-ի իշխանությունները Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունները սադրիչ են համարում։ Հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Պորտերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակին։

«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Ուժերի տեղաշարժն անպատասխանատու է, ինչպես նաև չարդարացված և սադրիչ: Մենք հույս ունենք՝ Ադրբեջանն անմիջապես դուրս կբերի իր բոլոր ուժերը և կդադարեցնի հետագա սադրանքները», - ասել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica