close
Եղանակը Երևանում
21 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ-ն միաձայն ընդունեց ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունը դատապարտող հայտարարությունը

Հասարակություն

14 Մայիսի 2021, 22:39
 ԱԺ-ն միաձայն ընդունեց ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունը դատապարտող հայտարարությունը

Հայաստանի ԱԺ-ն 86 կողմ 0 դեմ ձայներով ընդունեց ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունը դատապարտող հայտարարությունը, որը հեղինակել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:

Հայտարարությունը ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

Ստորեւ ներկայացնում ենք տեքստը.

«ՀՀ ԱԺ հայտարարությունը սահմանամեձ գոտիներում, մասնավորապես Սյունիքում եւ Գեղարքւնիքում ստեղծված ճգնաժամային իրավիճակի առկա խնդիրների եւ դրանց  լուծման ուղիների, սահմանների պաշտպանության եւ անվտանգության ապահովման ուղղված հարցերի վերաբերյալ:

ՀՀ ԱԺ-ն արձանագրում է, որ 2021-ի մայիսի 12-ին Սյունիքի մարզի Սեւ լիճ տարածքի ուղղությամբ Ադրբեջանի զինուժը իբր սահմանների ճշգրտման եւ որոշակի աշխատանքներ Սյունիքի սահմանային հատվածներից մեկում կատարելու պատրվակով ներթափանցել է ՀՀ տարածք՝ խորանալով մի քանի կմ դեպի Վերիշեն բնակավայր: Ադրբեջանի զինուժի մի քանի հարյուր ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել ՀՀ տարածքում՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր որոշ հատվածներում: Հայաստանի ԱԽ մայիսի 13-ին տեղի ունեցած նիստում արձանագրվել է, որ արդեն երկրորդ օրն է, որ Սյունիքի մարզի Սեւ  լճի շուրջ եւ մերձակա տարածքներում ճգնաժամային իրավիճակ է: Ադրբեջանի զինուժ այս  այս գործողություններն անընդունելի են Հայաստանի համար, դա ակնհայտ ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ եւ ՀՀ-ն որեւէ դեպքում չի հանդուրժի ստեղծված իրավիճակը:

Հաշվի առնելով Ադրբեջանի վարած հակահայկական, ռազմատենչ քաղաքականությունը, Ադրբեջանի ղեկավարության կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ նկրտումները, այդ թվում ուժի  կիրառման սպառնալիքներ պարունակող բազմաթիվ հայտարարությունները, ինչպես նաեւ  տասնամյակներ շարունակ պետական մակարդակով քարոզվող հայատյացությունը, ՀՀ ԱԺ-ն խստագույնս դատապարտում է Ադրբեջանի  կողմից ՀՀ-ի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները եւ փաստում, որ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչը ՀՀ-ին իրավունք է վերապահում իրականացնել  միջազգային իրավունքով, ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ նախատեսված համարժեք գործողություններ:

ԱԺ-ն որպես ՀՀ ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմին հայտարարում է՝

Ձեռնարկվելու են վճռական կոշտ գործողություններ Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու եւ ՀՀ-ի ժողովրդին եւ ինքնիշխան տարածքը պաշտպանելու նպատակով,

Կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի կողմից ՀՀ-ի տարածքային ամբողջականության դեմ ուղղված սադրիչ գործողությունները, ուժի գործադրման սպառնալիքները, ու փաստացի գործադրումը, որը սպառնում է տարածաշրջանային փխրուն խաղաղությանն ու անվտանգությանը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica