close
Եղանակը Երևանում
21 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցիները ՀՀ տարածք են մտել 2 կմ. (տեղորոշում). razm.info

Հասարակություն

14 Մայիսի 2021, 19:58
 Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցիները ՀՀ տարածք են մտել 2 կմ. (տեղորոշում). razm.info

Մայիսի 14-ին Armlur լրատվակայքը հրապարակել է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղից շուրջ 6 կմ դեպի արեւմուտք ընկած հատվածից տեսանյութ, որտեղ երեւում էին ադրբեջանցի զինծառայողներ։ Razm.info-ի մանսագետները տեղորոշել են տեղանքը եւ պարզել, որ ադրբեջանական կողմը ՀՀ տարածքում ուղիղ գծով առաջացել է շուրջ 2 կմ։

Տեսանկարահանումը կատարվել է Վերին Շորժայից շուրջ 6 կմ դեպի արեւմուտք ընկած հատվածում՝ լեռան լանջին։ Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի եւ ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանը անցնում է լեռնագագաթներով, սակայն ինչպես երեւում է տեսանյութից ադրբեջանցի զինծառայողները կանգնած են լանջային հատվածում եւ ուղիղ գծով առաջացել են շուրջ 2 կմ-ի չափով։

Տեղորոշման պատկերը ներկայացվում է ստորեւ.

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica