close
Եղանակը Երևանում
14 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօր թուրքն եկել, հասել է Սյունիք, հելել իրար ենք քննադատում. Սասուն Միքայելյանը համախմբվելու կոչ արեց

Հասարակություն

14 Մայիսի 2021, 19:51
 Այսօր թուրքն եկել, հասել է Սյունիք, հելել իրար ենք քննադատում. Սասուն Միքայելյանը համախմբվելու կոչ արեց

Պատերազմի ժամանակ երեք անգամ հրադադար հայտարարվեց եւ այդ պետությունները, թե Ամերիկան, թե Ռուսաստանը, թե Արեւմուտքը չկանգնեցրին այդ պատերազմը, եթե նրնցից որեւէ մեկն ուզենար կանգնեցնել պատերազմը, կկանգներ պատերազմը: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ արտահերթ նիստում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Էստեղ ամեն մեկը գոռում է, մեկն ասում է՝ ռուսամետ է, մյուսը արեւմտամետ է, ես հայամետ եմ, ես զինվոր եմ, սովորական գյուղացի տղա զինվոր եմ: Մեզ հիմա ներքին համախմբվածություն, կայունություն է պետք: Այսօր ասում ենք՝ թուրքն եկել հասել է Սյունիք, հելել իրար ենք քննադատում: Հետո կպարզենք, եկեք այս արհավիրքի դեմն առնենք համախմբված: 44-օրյա պատերազմում ձեր նշած պետություններից որոշակի չափով մեզ օգնել է Ռուսաստանը: Մենք այսօր մեր աշխարհագրական դիրքից ելնելով իրավունք չունենք քննադատել Ռուսաստանին: Մենք ուրիշ տարբերակ չունենք, եկեք չբղբղենք, ունքի տեղը աչքն էլ հանենք:

Հիմա դիմել են ՀԱՊԿ-ին, որը պարտավոր է մեզ օգնել, բայց դա չի նշանակում, որ պետք է թեւներս ծալած նստենք, սպասենք, որ ՀԱՊԿ-ը մեզ օգնի: Եթե կա թերացում իշխանության կամ ՊՆ-ի կողմից, որ մինչեւ էսօր... ես լավ քաջատեղյակ եմ, թե ինչ է կատարվում սահմաններին, բայց ինձ իրավունք չեմ վերապահել գամ էստեղ ասեմ, ժողովրդի մեջ բան գցեմ»,-ասաց նա:

Անդրադառնալով ադրբեջանի զինուժի առաջխաղացմանը, Սասուն Միքայելյանն ասաց. «Եթե մարտական գործողությունները ընթացքում վերցնեին էդ դիրքերը, հասկանալի կլիներ: Ձյուն-ձմեռ է. եթե ՊՆ-ն թերացել է եւ էդտեղ դիրքեր չի դրել, դա մի խնդիր է, բայց որ չի կարողացել, դա ուրիշ խնդիր է: Իրենք էլ չեն կարողացել էն կողմից գալ մինչեւ էդտեղ: Էսօր հնարավորություն է ստեղծվել, եկել են: Հիմա պետք է խելոք լինենք, եռակողմ հանձնաժողով ստեղծվի՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան:

Եթե հիմա էստեղ ասենք Պաշտպանության նախարարին՝ արի ասա, ինչ ա եղել, ինչ է կատարվել, ոնց կարող է գալ նման բան ասել նախարարը կամ որեւէ մեկը: Պետք է որոշբվի, թե մենք մեր դիրքերում ինչ ենք անում, ինչ կարող ենք անել, որ թշնամին առաջ չգա: Ես ասել եմ, որ մենք Սյունիքում պրոբլեմ ունենք, ոչ մեկից ոչ վախենում եմ, ոչ քաշվում եմ: Մենք պետություն կորցնելու խնդրի առաջ ենք, եկել էստեղ չգիտեմ ինչեր ենք խոսում»,-ընդգծեց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica