close
Եղանակը Երևանում
14 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հռոմի պապը նախազգուշացնում է, որ Իտալիայում «ժողովրդագրական ձմեռ» կլինի

Հասարակություն

14 Մայիսի 2021, 18:28
 Հռոմի պապը նախազգուշացնում է, որ Իտալիայում «ժողովրդագրական ձմեռ» կլինի

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել լրացուցիչ օգնություն ցուցաբերել ծնողներին՝ ծնելիության ցածր մակարդակը հաղթահարելու համար: Ելույթ ունենալով Իտալիայում ժողովրդագրության հիմնախնդրին նվիրված համաժողովում՝ պոնտիֆիկը նշել է, թե հարցումները ցույց են տվել, որ երիտասարդների մեծ մասը կցանկանար երեխաներ ունենալ, բայց անհանգստացած է ծախսերից:

«Նոր կյանքի մասին նրանց երազանքները, երկրի վերածննդի սերմերը բախվում են սառը եւ մութ ժողովրդագրական ձմռանը»,- ասել է Պապը: «Որպեսզի ապագան լավ լինի, մենք պետք է հոգ տանենք ընտանիքների, հատկապես երիտասարդ ընտանիքների մասին, որոնց համակում են հոգսերը, որոնք կարող են կաթվածահար անել նրանց կյանքի ծրագրերը: Ես մտածում եմ այն վախերի մասին, որոնք առաջանում են երեխաների դաստիարակության համար ավելի ու ավելի անհասանելի ծախսերից»:

Ելույթ ունենալով նույն միջոցառմանը՝ վարչապետ Մարիո Դրագին նշել է, որ անցյալ տարի Իտալիայում ընդամենը 404 000 ծնունդ է եղել: «Առանց երեխաների Իտալիան այն Իտալիան է, որը չի հավատում իրեն եւ ապագայի ծրագրեր չի կազմում: Դա Իտալիա է, որին վիճակված է դանդաղ ծերանալ եւ անհետանալ»,- ասել է Դրագին:

Ցածր ծնելիության խնդիրը չի սահմանափակվում միայն Իտալիայով: Այս ամսվա տվյալները ցույց տվեցին, որ Չինաստանում ծնելիության մակարդակն անցյալ տարի նվազել է 18%-ով եւ հասել 1961 թվականից ի վեր իր ամենացածր մակարդակին, իսկ ԱՄՆ-ում ծնելիության մակարդակը նվազել է 4%-ով՝ հասնելով 1979 թվականից ի վեր ամենացածր մակարդակին:

2020-ին շատ երկրներում նորածինների թվի կտրուկ անկումը մասամբ բացատրվում է COVID-ից առաջացած սթրեսով եւ անվստահությամբ: Բայց զարգացած աշխարհի մեծ մասում ծնելիության երկարաժամկետ միտումները արդեն մի քանի տարի նահանջում են:

Հռոմի պապը նշել է, որ արժեքների փոփոխությունն իր մեջ որոշակի մեղավորություն է պարունակում, քանի որ ժամանակակից հասարակությունը կենտրոնանում է փող աշխատելու եւ կարիերա կառուցելու համար, մինչդեռ երեխաները դիտվում են որպես «շեղող գործոն»: «Այս մտածողությունը հասարակության համար փտախտ է եւ ապագան անկայուն է դարձնում»,- ասել է նա:A

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica