close
Եղանակը Երևանում
14 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սլովենիայի նախագահը ԵՄ-ին հորդորել է արագացնել Արևմտյան Բալկանների վեց երկրների ընդունման գործընթացը

Հասարակություն

14 Մայիսի 2021, 18:10
 Սլովենիայի նախագահը ԵՄ-ին հորդորել է արագացնել Արևմտյան Բալկանների վեց երկրների ընդունման գործընթացը

Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորը Եվրամիությանը կոչ է արել արագացնել Արեւմտյան Բալկանների վեց երկրներին ընդունելու գործընթացը՝  այն տարածաշրջանում կայունության պահպանման որոշիչ քայլ անվանելով, հայտնում է Reuters-ը:

Եվրոպան եւ ԱՄՆ-ն հայտարարում են, որ Արեւմտյան Բալկանները, այդ թվում՝ Ալբանիան, Բոսնիան, Կոսովոն, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան եւ Սերբիան, ի վերջո կմիանան ԵՄ-ին:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ հանդիպումից հետո Պահորն ասել է, որ ԵՄ ընդլայնումը դեպի Արեւմտյան Բալկաններ «աշխարհաքաղաքական անհրաժեշտություն» է, բայց տարածաշրջանը պետք է համատեղ շարժվի դեպի ԵՄ անդամակցություն:

«Ընդլայնումը պետք է ավելի արագ լինի... Շատ լավ կլիներ, եթե տարածաշրջանի բոլոր երկրները քիչ թե շատ կարողանային միասին անդամակցել ԵՄ-ին»,- ասել է Պահորը: Նա հույս է հայտնել, որ տարածաշրջանի երկրները «համապատասխան հաղորդագրություն կուղարկեն Բրյուսելին» Սլովենիայում տարածաշրջանային գագաթնաժողովին, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ:

«Միայն եթե այս տարածաշրջանի (Արեւմտյան Բալկանները) բոլոր երկրները համեմատաբար արագ մտնեն ԵՄ, տարածաշրջանը կարող է պահպանել խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը»:

Հարավսլավյան նախկին վեց հանրապետություններից Սլովենիան եւ Խորվաթիան անդամակցել են ԵՄ-ին, Սերբիան եւ Չեռնոգորիան անդամակցության թեկնածուներ են, իսկ Բոսնիան եւ Կոսովոն մեծ տարբերությամբ հետ են մնում:

Անդամակցությանը միանալու գործընթացը դանդաղել էր 2019-ին այն բանից հետո, երբ Ֆրանսիան եւ Նիդեռլանդները դեմ հանդես եկավ ժողովրդավարության բարելավմանը եւ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերի բացակայության պատճառով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica