close
Եղանակը Երևանում
13 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլի նոր խաղը՝ Սյունիքի գլխին․ ի՞նչ է թաքնված Սեւ լճի հետեւում

Հասարակություն

14 Մայիսի 2021, 16:08
 Նիկոլի նոր խաղը՝ Սյունիքի գլխին․ ի՞նչ է թաքնված Սեւ լճի հետեւում

Եթե թշնամին մտնում է ինքնիշխան պետության տարածք, ապա առաջին քայլը նրան վնասազերծելն է, գերեվարելը։ Եթե դա հնարավոր չէ, ապա՝ ֆիզիկական ոչնչացումը։ Սա տարրական բան է․ իսկական ինքնիշխանություն ունեցող երկրի քայլը սա պետք է լինի. մեկնաբանելով Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները՝ Yerkir.am-ին ասաց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։ 

«Եթե իրավական գործողությունները վերցնենք, ապա պետք է լիներ օպերատիվ ռեժիմով կառավարության որոշում զինված ուժերի օգտագործման վերաբերյալ։ Նաեւ՝ Սահմանադրությունը, օպերատիվ անհրաժեշտությունից ելնելով, այդ իրավունքը վերապահում է վարչապետին, որպեսզի նրա որոշմամբ լինի զինուժի կիրառում։ Սակայն, ինչպես տեսնում ենք, իշխանությունը, բացարձակապես անդեմ,  ինքնուրույնությունը կորցրած, հրավիրում է անվտանգության խորհրդի նիստ, եւ, չգիտես՝ ինչու, խորհուրդը դիմում է ՀԱՊԿ-ին»,- նշեց Այվազյանը։ 

Սահմանադրության 155-րդ հոդվածում, ըստ Վարդան Այվազյանի, հստակ նշված են անվտանգության խորհրդի գործառույթները, ինչը նշանակում է՝ մշակել անվտանգության ոլորտի քաղաքականության ուղղությունները, իսկ դա կյանքի է կոչում արդեն պաշտպանության նախարարությունը՝ նախարարի գլխավորությամբ։ «Պատերազմի ժամանակ այն իրականացնում է գլխավոր շտաբի պետը, բայց քանի որ հիմա պատերազմական իրավիճակ չէ, ռազմական դրություն չկա, այդ խնդիրը պետք է որոշել պաշտպանության նախարարության մակարդակով, ոչ թե՝ ՀԱՊԿ-ին դիմելով։ Սրանից պարզ է դառնում, թե մեր իշխանությունն ինչպես է նպատակադրված նսեմացվում մեր ինքնիշխանությունը»,-ասաց Վարդան Այվազյանը։

Yerkir.am-ին սահմանադրական իրավունքի մասնագետն ասաց՝ երբ Արցախի վերջին պատերազմի ժամանակ բազմաթիվ դեպքեր գրանցվեցին, թշնամին ոտնձգություններ կատարեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, զինվորական տեխնիկա ոչնչացվեց, սահմանամերձ բնակավայրերում խաղաղ բնակիչներ զոհվեցին, այդ ժամանակահատվածում պետք է մեր իշխանությունը խելամտություն ունենար եւ դիմեր ՀԱՊԿ-ին։ 

«Ներկա պահին Հայաստանի իշխանության վարքագիծը բավականին խնդրահարույց է, եւ գուցե սա թշնամու հետ փոխադարձ պայմանավորվածության արդյունքում ինչ-որ թատերական բեմականացում է, որը  ենթադրում է այդ բեմականացման արդյունքում կազմակերպել փոխանակում հայ ռազմագերիների հետ` նախընտրական փուլում իշխանության վարկանիշը բարձրացնելու նպատակով։ Իրադարձությունները եւ մեր իշխանության արձագանքը բացարձակապես համարժեք չեն, եւ թե՛ բնակչության, թե՛ մասնագիտական հանրույթի մոտ առաջացրել է խառնաշփոթ»,- ասաց Այվազյանը: 

Հարցին, թե Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները գուցե կա՞պ ունեն Մեղրիի միջանցքի կամ Սյունիքն ամբողջությամբ թշնամուն հանձնելու հետ, նա պատասխանեց՝ այս իշխանությունից ամեն ինչ սպասելի է։

Մանրամասն՝ տեսանյութում



yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica