close
Եղանակը Երևանում
13 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՆԱՏՕ-ն մեծացրել է զորավարժությունների ինտենսիվությունը Ռուսաստանի սահմանների մոտ

Աշխարհ

14 Մայիսի 2021, 16:23
 ՆԱՏՕ-ն մեծացրել է զորավարժությունների ինտենսիվությունը Ռուսաստանի սահմանների մոտ

ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերը մեծացրել են զորավարժությունների ինտենսիվությունը Արկտիկայի ռուսական սահմանների մոտ և սկսել  իրականացնել վերջրյա ռազմանավերի կանոնավոր արշավներ: Այս մասին հայտնրել է ՌԴ Հյուսիսային նավատորմի հրամանատար, ծովակալ Ալեքսանդր Մոիսեեւը «Պետրոս Մեծ» միջուկային հրթիռային հածանավի վրա ռուս և օտարերկրյա լրագրողների համար ճեպազրույցում: Նա նշել է, որ նման բան տեղի չի ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Բարենցի և Նորվեգիայի ծովերում ԱՄՆ ռազմածովային ուժերի սուզանավերի և վերջրյա նավերի ներկայության տևողության աճ է նկատվել: Միևնույն ժամանակ, միավորված զինված ուժերի տեղաշարժ կա դեպի Ռուսաստանի Դաշնության սահմաններ»,- ասել է ռուս ծովակալը և ընդգծել Արկտիկայում թռիչքների ինտենսիվության զգալի աճ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմավարական ռմբակոծիչ ինքնաթիռների կողմից:

Ապրիլին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կանխատեսել էր Արկտիկայում «հակամարտության նոր թատերաբեմ» տարածաշրջանում Ռուսաստանի աճող դերի պատճառով: Նա նշել էր, որ Ռուսաստանը տարածաշրջանում նոր բազաներ է կառուցում, այդ թվում՝ Ալյասկայից 300 մղոն (480 կիլոմետր) հեռու:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica