close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վահան Քերոբյանը պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի խնդիրները

Հասարակություն

14 Մայիսի 2021, 10:29
 Վահան Քերոբյանը պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի խնդիրները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հրավիրել էր խորհրդակցություն պտուղ-բանջարեղեն վերամշակող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման հիմնական նպատակն էր ագրովերամշակման ոլորտում առկա խնդիրների ու ընթացիկ հարցերի քննարկումն ու վերամշակողների կողմից առաջարկների ներկայացումը` ոլորտում գործունեությունն արդյունավետ իրականացնելու և մթերումների գործընթացը սահուն կազմակերպելու նպատակով:

Հանդիպման սկզբում, անդրադառնալով գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին՝ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներն առաջ են քաշել ծրագրի ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ մի շարք առաջարկներ։

Մասնավորապես, առաջարկվել է ծրագրի լիզինգային պրոդուկտների մեջ ավելացնել արևային պանելները, որպեսզի այն վերամշակող ընկերությունները, որոնք կցանկանան էներգախնայող միջոցառումներ իրականացնել, կարողանան ծրագրի շրջանակում ներդնել համապատասխան սարքավորումներ։ Առաջարկվել է նաև բարձրացնել պտուղ-բանջարեղեն վերամշակող  յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդի սահմանաչափը՝ այն հասցնելով մինչև 3 մլրդ ՀՀ դրամի, իսկ վարկի մարման ժամկետը սահմանել 18 ամիս։

Ընդգծելով, որ գազի սակագինը ինքնարժեքի ձևավորման մեջ շոշափելի դեր է կատարում, առաջարկություն է հնչել վերանայել և նվազեցնել գազի սակագինը գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների համար։ Քննարկվել է նաև սուբսիդավորման ծրագրից օգտվելու ընթացքում պետության կողմից երաշխավորման հնարավորությունը։  

Արտադրողներին մտահոգող խնդիրների թվում էր նաև գյուղատնտեսական արտադրանքի իրացման ԱԱՀ-ն, որի վերանայումն էապես կնպաստի կազմակերպությունների գործունեության ավելի արդյունավետ կազմակերպմանը։ Այս համատեքստում Վահան Քերոբյանը նշել է, որ ներկայում քայլեր են ձեռնարկվում հարկային քաղաքականությունը վերանայելու ուղղությամբ։

Ոլորտում առկա խնդիրներն առավել մանրամասն գույքագրելու և քննարկելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին կազմակերպել ևս մեկ հանդիպում։

Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանն ընդգծել է Էկոնոմիկայի նախարարության պատրաստակամությունն ուսումնասիրելու բարձրացված բոլոր խնդիրները և գտնել դրանց լուծման հնարավոր ուղիները։

Դեպի ուժեղ Հայաստան
17 Հունիսի 2021, 21:10 Դեպի ուժեղ Հայաստան
Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
17 Հունիսի 2021, 17:04 Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica