close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

National Interest-ը նշել է ռուսական սպառազինության հինգ լավագույն տեսակները

Աշխարհ

13 Մայիսի 2021, 14:44
 National Interest-ը նշել է ռուսական սպառազինության հինգ լավագույն տեսակները

National Interest ամսագիրը թվարկել է ռուսական զենքի հինգ լավագույն տեսակները, որոնք ներկայացվել են Հաղթանակի օրվա շքերթի ժամանակ Մոսկվայում:

Ցուցակում առաջինը «Արմատա» ընտանիքի Т-14 հիմնական մարտական տանկն ու ծանր հետևակային մարտական մեքենա Т-15 են. հաղորդում է Gazeta.ru- ն:

«ՆԱՏՕ-ում T-15-ի ուղղակի նմանօրինակը չկա, այն ՀՄՄ–ի և զրահամեքենաների միջև ինչ–որ տեղ է»,- ասվում է հրապարակման մեջ:

Երկրորդ տեղը զբաղեցրել է RS-24 միջմայրցամաքային «Յարս» բալիստիկ հրթիռը: Հոդվածի հեղինակն այս համալիրն անվանել է «Տոպոլ»-ի և «Տոպոլ-Մ»-ի հավանական փոխարինող:

Երրորդ տեղը զբաղեցրել է «Ուրան-9» անօդաչու ցամաքային մարտական մեքենան: «Ուրան-9»-ը նախատեսված է ինտենսիվ մարտական գործողություններում հսկայական կրակային հզորություն ապահովելու համար՝  առանց ռուս զինծառայողների կյանքը վտանգելու»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Չորրորդ տեղում է «Կինժալ» գերձայնային հրթիռը, որը տեղակայվում է ՄիԳ-31Կ կործանիչների վրա:

Ս-400 «Տրիումֆ» համալիրը եզրափակում է ցուցակը: Հոդվածի հեղինակն այն համարում է ռուսական բարձրակարգ ռազմական արտահանման օրինակ: «Ս-400-ը ոչ միայն ավելի ընդունակ է, այլև՝ զգալիորեն ավելի բազմակողմանի, քան իր նախորդը՝ Ս-300- ը»,- ասվում է հրապարակման մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica