close
Եղանակը Երևանում
21 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքերն ուզում են մինչև հունիսի 20-ը Սյունիքի հարցը լուծել. Գ. Գևորգյան

Հասարակություն

12 Մայիսի 2021, 22:07
 Թուրքերն ուզում են մինչև հունիսի 20-ը Սյունիքի հարցը լուծել. Գ. Գևորգյան

«Ազգային ճակատ» հայրենասիրական  կազմակերպության հիմնադիր նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը գրում է.

«թուրքերը այսօր սադրանքների են դիմում Սյունիքի սահմանին, որովհետև ուզում են մինչև հունիսի 20-ը, այդ հարցը լուծել: Իսկ որպեսզի դիմադրություն և պաշտպանություն չկազմակերպվի, ալիևի նիկոլը, նախապես զինաթափել էր մեր դիրքերը պահող տղերքին: Դե ՊՆ-ն՝ վաղարշակով հանդերձ, հաշիվ չէ, գիտեք: Հիմա, այս պահին ռուսներն են իրավիճակը կառավարում... Մի քանի օր առաջ էլ, թուրքերը սկսեցին, իրենց դրածոից պահանջել ականապատված տարածքների քարտեզները, իսկ այսօր արդեն՝ այս խեղկատակները, օպերատիվորեն, անդոնի միջոցով, ասում են՝ դեմ չենք այդ քարտեզները տալուն, եթե դրանով գերիների կյանքը կարող է փրկվել։ Տեսեք, նույն խաբեությամբ, նույն դավադիր ու մանիպուլյատիվ մեթոդով, շարունակում են ժողովրդի զգացմունքների վրա խաղալ։ Սրանք մինչև հունիսի 20-ը, ուզում են հասցնել բավարարել իրենց տերերին, շատ բան են տալու թուրքերին, գերիների վերադարձի պատրվակով: Մեր գերիները նաև նիկոլի պատանդներն են, ալիևի մոտ:
 
Մենք չպետք է սպասենք հունիսի 20-ին, սրանցից պետք է մաքրենք երկիրը: Հայաստանի լինել, չլինելու հարցն է»:
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica