close
Եղանակը Երևանում
12 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ շարքերը համալրող երիտասարդները ծանօթացան կուսակցութեան անցած ճանապարհին ու առաքելութեանը

Հասարակություն

12 Մայիսի 2021, 19:42
 ՀՅԴ շարքերը համալրող երիտասարդները ծանօթացան կուսակցութեան անցած ճանապարհին ու առաքելութեանը

«Դաշնակցութիւնը հայոց ազգային պետականութեան ծառան է, երախտաւորը, ազգային պետականութեան համար զոհաբերուողը»

Մայիսի 7-9-ը Հայաստանի Պռոշեան գիւղում տեղի ունեցաւ երիտասարդ դաշնակցականների եռօրեայ հաւաք, որին մասնակցում էին նաև այն երիտասարդները, որոնք արդէն դիմումներ են ներկայացրել՝ ցանկանալով առաջիկայում ՀՅԴ շարքերը համալրել։ Եռօրեայ հաւաքի ընթացքում դաշնակցական երիտասարդներին հիւրընկալեցին ՀՅԴ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնեանը, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանը, ՀՅԴ ԳՄ անդամ, բժիշկ-ազատամարտիկ Տարօն Տոնոյեանը։

Երիտասարդները շրջայց ունեցան Մուղնու Սուրբ Գէորգ, Սաղմոսավանք, Օհանավանք, Աստուածընկալ-Սուրբ նշան վանական համալիրներ։

Յատուկ հիւրերը երիտասարդներին ներկայացրին, թէ ինչ փշոտ ու դժուարին ճանապարհ է անցել ՀՅԴ-ն իր ստեղծման օրուանից, ինչ առաքելութիւններ է իրականացրել և դեռ պիտի իրականացնի։

Հայրենիքի ներկայով ու ապագայով մտահոգ եիտասարդներն քննարկեցին քաղաքական հարցեր ու ապագան կերտելու գործում իրենց ներդրումն ունենալու պատրաստակամութեամբ ներկայացրին նաև իրենց տեսլականները։

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը յիշեցրեց, թէ որքան դժուար էր հայոց երկրորդ հանրապետութեան կերտումը, բայց դաշնակցականները կարողացան դա անել։ Ըստ Լիլիթ Գալստեանի՝ այսօր ևս մեր հայրենիքը ծանրագոյն վիճակում է, բայց պէտք է տոկուն լինել ու յաղթահարել դժուարութիւնները։ Խօսելով Հայաստանում գործող իշխանութեան մասին, Լիլիթ Գալստեանը նշեց՝ մեր հայրենիքում կա օտար օրակարգերին ծառայող, հայոց պետականութիւնը ջլատող, քայքայող, ազգայինը ոչնչացնող քաղաքական ուժ, որի անունն է Նիկոլ և նիկոլականութիւն։

Լիլիթ Գալստեանի խօսքով՝ այս օրերին հայ ժողովուրդը՝ բոլորս միասին, այս օրերին դիմագրաւում է հայոց ազգային պետականութեան պահպանման մարտահրաւէրը։

«Վստահաբար հետևում էք քաղաքական լրահոսին, և տեսաք, թէ ինչպէս սկսուեց պետականութիւնը կազմաքանելու գործընթացը։ Թիրախաւորուեցին այն բոլոր ազգային արժէքները, այն բոլոր բաղադրիչները և յենասիւները, որոնք մեր ինքնութիւնը պահող սիւներ էին՝ հայոց եկեղեցին, ընտանիքը, մշակութային արժէքները, Դաշնակցութիւնը․․․ Սկզբնական շրջանում շատերին կարող էր թուալ, թէ դա քաղաքական պայքար է և Դաշնակցութիւնն իբրև ընդդիմադիր ուժ է թիրախաւորւում, բայց հետագայում, երբ նաև պատերազմով վաւերացուեց սրանց ձեռագիրը, յստակօրէն պարզուեց, որ եկել են կազմաքանդելու այն ամէնն, ինչի անունն է ազգային ու պետականութիւն։ Ես հասկացայ, որ Դաշնակցութիւնը թիրախաւորուել է յատապէս այն պատճառով, որ հայոց ազգային պետականութեան ծառան է, երախտաւորը, ազգային պետականութեան համար զոհաբերուողը»։
Բժիշկ-ազատամարտիկ Տարօն Տոնոյեանը երիտասարդների հետ հանդիպման ընթացքում նշեց՝ հպարտ է, որ դաշնակցական է։ Նա յիշեցրեց՝ նոյնիսկ նրանք, ովքեր եղել են դաշնակցական ու հեռացել կամ հեռացուել են դաշնակցութեան շարքերից, դարձեալ էութեամբ դաշնակցական են մնացել։ Հատուկենտ մարդիկ կան, որոնք հակադաշնակցական են դարձել։

«Մի տարածուած արտայայտութիւն կայ․ ասում են՝ չկայ հեռացուած դաշնակցական, նրանք միշտ դաշնակցական են լինելու, քանի որ նրանց մեջ այդ բնոյթն ու կենսակերպը կայ և դա հնարաւոր չէ ջնջել, հետևաբար անգամ հեռացուածները չեն դառնում հակադաշնակցական։ Հակադաշնակցական դառնում են միայն նրանք, որոնք իրենց նեղ շահերից այն կողմ որևէ բան չեն տեսնում», — ասաց Տարօն Տոնոյեանը։

Նա յիշեցրեց՝ երբ հայրենիքը վտանգի մեջ է դաշնակցականները առաջինն են առաջ նետւում՝ հայրենիքի փրկութեան համար․ այդպէս եղաւ նաև արցախեան վերջին՝ 44-օրեայ պատերազմի ընթացքում։ Տարօն Տոնոյեանն իր ներկայացրած օրինակներով փաստեց՝ նուիրումն ու հայրենասիրութիւնը դաշնակցականների արեան մէջ է։

Արմենակ Գրիգորեանը, որն արդէն դիմում է ներկայացրել, Դաշնակցութեան շարքերը համալրելու ցանկութիւն յայտնելով, «Հորիզոն»-ի թղթակցի հետ զրոյցում նշեց՝ խորութեամբ ուսումնասիրել է հայոց պատմութիւնը, ուսումնասիրել է Դաշնակցութեան գաղափարախօսութիւնն ու կարծիքները և հասկացել՝ պէտք է դառնայ դաշնակցական։

Ես երիտասարդ դաշնակցականների հետ հասցրել եմ ընկերանալ։ Դաշնակցական լինելը պատիւ է։ Դաշնակցականները հպարտ են ընկերասէր և ես ուրախ եմ, որ նրանց շարքերը պիտի համալրեմ», — ընդգծեց Արմենակ Գրիգորեանը։

ՅԱՍՄԻԿ ԲԱԼԵՅԵԱՆ

horizonweekly.ca

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica