close
Եղանակը Երևանում
13 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս պահին նրանք գրավել են Սև լիճը, որտեղից Գորիս քաղաքը ջուր է ստանում․ Հրանտ Բագրատյան

Քաղաքական

12 Մայիսի 2021, 17:19
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս պահին նրանք գրավել են Սև լիճը, որտեղից Գորիս քաղաքը ջուր է ստանում․ Հրանտ Բագրատյան

Հայաստանի սահմանները ճշտված չեն, և այսօր առավոտյան 2 հատվածում՝ հայ-ադրբեջանական սահմանին, որը գոյություն չունի, ադրբեջանական զորքերը 3 կմ առաջ են եկել՝ Վարդենիսում և Գորիսում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մամուլի ասուլիսում։

«Այս պահին նրանք գրավել են Սև լիճը, որտեղից Գորիս քաղաքը ջուր է ստանում, այս պահին Գորիսում ջուր կա, բայց դա ադրբեջանցիների ողորմածության արդյունք է, կարան փակեն»,-ասաց Հրանտ Բագրատյանը։

Նա համոզված է, որ նոյեմբերի 9-ին, երբ Փաշինյանը հայտարարությունը ստորագրում էր, պետք է այնքան գրագիտություն ունենար, որ այսօրվա առաջին կետը դարձներ երկրորդ կետ, իսկ զրոյական կետով որոշեին, թե պատերազմը ո՞րտեղ են կանգնեցնում․ այնտեղ ասվում էր՝ որտեղ կանգնած է։

«Հարցրին՝ որտեղ կանգնած էին մեր զորքերը՝ 40 կմ առաջ էին, ինչո՞ւ ես հետ բերում, ասաց՝ բանավոր պայմանավորվել ենք։ Հետո մեկը պիտի ասեր՝ բանավոր չեն պայմանավորվում, պիտի նախօրոք գրեիր՝ ադրբեջանցիք ո՛ր գծի վրա են կանգնում»,-ասաց Բագրատյանը։

Նա նկատեց, որ հիմա ադրբեջանցին գալիս է, ասում է՝ ես GPS ունեմ, ու ամբողջ սահմանով տասնյակ, հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր տանում է։ Այնինչ, նրա խոսքով, սկզբից պիտի պայմանավորվեր՝ ո՞րտեղ է կանգնելու ադրբեջանցին, որ գոնե նոյեմբերի 9-ի թղթով նա ճանաչեր ՀՀ սահմանը։

«Տգետ, անասուն, դավաճան․․․ նույնն էլ նախագահն է․ էն որ նոյեմբերի 10-ին հայտարարեց՝ մամուլից եմ իմացել, ինքն է, չէ՞, ՀՀ տարածքային ամբողջականության պահապանը, պիտի ասեր՝ այս համաձայնագիրը միայն Արցախին չի վերաբերում, վերաբերում է նաև ՀՀ-ին, պիտի ասեր՝ ես, որպես ՀՀ նախագահ, ասում եմ՝ հարգելի պրն․ վարչապետ, էս խի՞ ես ստորագրել առանց ճշտելու Հայաստանի սահմանները»,-ասաց Հրանտ Բագրատյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica