close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով ընտրեց Նիկոլին` ստորագրում է, որ ինքն է սպանել այդ 5000 տղուն. Արեն Ապիկյան

Քաղաքական

12 Մայիսի 2021, 15:39
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով ընտրեց Նիկոլին` ստորագրում է, որ ինքն է սպանել այդ 5000 տղուն. Արեն Ապիկյան

Նորմալ մարդիկ արդեն վաղուց հիասթափվել են Նիկոլ Փաշինյանից, և եթե իրենք այս ընտրություններին չքվեարկեն Ռոբերտ Քոչարյանի կամ այլ ուժերի օգտին, իրենք Նիկոլ Փաշինյանին ձայն չեն տա՝ ըստ Yerkir.am-ի ասաց բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը մամուլի ասուլիսում:

Նա համոզված է, որ եթե ընտրողը գնա և քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին, ապա նա ստորագրում է այն ամենի տակ, ինչ Նիկոլ Փաշինյանն արել է վերջին 3 տարիների ընթացքում։

«Նորմալ մարդիկ դա գիտակցում են, որովհետև եթե 2018 թվին, երբ իրենք ընտրում էին Նիկոլ Փաշինյանին, իրենք չգիտեին՝ ինչ աղետի է բերելու Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։  Շատերը չգիտեին, իրենք իրոք ուզում էին՝ լավ փոփոխություն լիներ մեր երկրում, և ես չեմ կարող իրենց մեղադրել…»,-ասաց Ապիկյանը։

Նա նշեց, որ նորմալ, մտածող մարդը չի կարող գնալ և ընտրել Նիկոլին, որովհետև ով ընտրեց Նիկոլին, ինքը ստորագրում է, որ ինքն է սպանել այդ 5000 տղուն, ինքն է բերել բոլոր աղետները։

Քարոզարշավի մասին Ապիկյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը նաև օգտագործելու է որդու՝ Աշոտ Փաշինյանի, աշխատանքը՝ գարեջուր վաճառելը։

«Դա նորմալ աշխատանք է, և ես այդտեղ պրոբլեմ չեմ տեսնում, ես պրոբլեմը տեսնում եմ նրանում, որ դա անպայման Փաշինյանի կողմից օգտագործվելու է այս քարոզարշավի ընթացքում: Ինքն ասելու է՝ տեսեք, իմ տղան գնացել մատուցող է աշխատում, իսկ նախկինների տղաները Բենթլիներ են քշում, կտեսնեք…»,-ասաց Արեն Ապիկյանը:

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica