close
Եղանակը Երևանում
14 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փոխզիջման անհրաժեշտությանը լավատեսությամբ վերաբերվողները կհամոզվեն, որ դա ոչ այլ ինչ էր, քան կորցրածին հավելել մեզ պարտադրված նոր ու ավելի ցավալի զիջումներ. Սենոր Հասրաթյան

Հասարակություն

12 Մայիսի 2021, 13:48
 Փոխզիջման անհրաժեշտությանը լավատեսությամբ վերաբերվողները կհամոզվեն, որ դա ոչ այլ ինչ էր, քան կորցրածին հավելել մեզ պարտադրված նոր ու ավելի ցավալի զիջումներ. Սենոր Հասրաթյան

Ուղիղ 27 տարի առաջ՝ այս օրը, ինքնապաշտպանության ուժերն ազատագրեցին շուրջ երկու տարի հակառակորդի վերահսկողության տակ հայտնված Սեյսուլան հայկական բնակավայրը: Դա Արցախյան առաջին պատերազմի վերջին ճակատամարտն էր․ ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ, գնդապետ Սենոր Հասրաթյանը:

Նա նաև նշել է.

«Տարածաշրջանային ընթացիկ և աշխարհաքաղաքական զարգացումները գնալով, ավելի տեսանելի են դարձնում, որ բոլոր նրանք, ովքեր, թեկուզ չափավոր լավատեսությամբ էին վերաբերվում փոխզիջման անհրաժեշտությանը, ևս մի քիչ, և կհամոզվեն, որ դա ոչ այլ ինչ էր, քան արդեն կրակոցով կամ առանց կրակոցի կորցրածին հավելել մեզ պարտադրված նոր ու ավելի ցավալի զիջումներ»:

 Հասրաթյանը պարզաբանել է, որ խոսքն այն մասին չէ, ինչ այսօր մենք տեսնում ենք, հեռանկարում ուրվագծվող աշխարհաքաղաքական ավելի մեծ զարգացումների և դրանց արդյունքում ավանդական թշնամու հետ կողք կողքի խաղաղ ու ներդաշնակ ապրելու դիմաց վճարվելիք գնի մասին է:

«Որքան էլ դժվար, բայց այս կործանիչ անկումը կանգնեցնելու միակ տարբերակը ոգևորության մեջ հայտնված հակառակորդի «ախորժակը» զսպելն է: Իսկ, թե ինչպես է դա հնարավոր անել, կարող է հայտնի լինել միայն հաղթող առաջնորդին և ոչ երբեք երկիրն անորոշության տանող պարտված պատահականությանը», - ընդգծել է գնդապետը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica