close
Եղանակը Երևանում
14 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պաշտպանություն չի եղել Իշխանասարի հատվածում, գիշերը թշնամին առաջ է եկել․ Մենուա Հովսեփյան

Քաղաքական

12 Մայիսի 2021, 13:15
 Պաշտպանություն չի եղել Իշխանասարի հատվածում, գիշերը թշնամին առաջ է եկել․ Մենուա Հովսեփյան

Գիշերն ալիեւանիկոլական GPS քարտեզներով ադրբեջանցիներն Իշխանասարի հատվածում առաջ են եկել, քանի որ հայկական կողմից չի իրականացվել վերահսկողություն․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

«Հետ են շպրտվելու իրենց գծած ալիեւանիկոլական GPS-ի տարածքներ։ Ամենասարսափելին այն է, որ այդ քարտեզներով մեր համայնքի ոռոգման ջրամբարն անցել է Ադրբեջանի տիրապետության տակ։ Առաջ են եկել Սեւ լճի հատվածում։ Զինվորականները բանակցում են, որպեսզի հետ գնան, իրենց տեղը կանգնեն»,- հայտնեց նա։

Հարցին՝ ինչո՞ւ Իշխանասարի հատվածում ՊՆ-ն պաշտպանություն չի իրականացնում, Հովսեփյանն արձագանքեց․ «Էդ հարցը պիտի տաք ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող վարչապետին։ Ավելի շատ ելույթներ են ունենում, իրական գործով չեն զբաղվում դրա համար այս վիճակում ենք։ Սյունիքում վտանգավոր է, ոչինչ նորմալ չէ, խայտառակ վիճակում ենք։ Մի քանի ամիս է՝ բարձրաձայնում ենք, մեզ լսող չկա»։

Լիանա Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica