close
Եղանակը Երևանում
13 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ը պաշտպանել է Իսրայելին պաղեստինցիների դեմ գործողություններում

Աշխարհ

12 Մայիսի 2021, 14:58
 ԱՄՆ-ը պաշտպանել է Իսրայելին պաղեստինցիների դեմ գործողություններում

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ Թել Ավիվը պաղեստինյան դիմադրության խմբերի կողմից հրթիռային հարձակման է ենթարկվել:

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է. «Մենք պաշտպանում ենք Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, ճիշտ այնպես, ինչպես պաղեստինցիներն իրավունք ունեն ապահով ապրելու։ Վաշինգտոնի քաղաքականությունն առ այն, որ Արևմտյան ափը բռնազավթված է, իսկ Երուսաղեմի կարգավիճակը դեռ հստակեցված չէ, չի փոխվել»:

Վերջին նախադասությունն ուշագրավ է, քանի որ հենց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ–ը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք։ Հարյուրհազարավոր իսրայելցիներ ապրում են հրեական բնակավայրերում, որոնք կառուցել է Իսրայելը 1967-ի պատերազմից և Հորդանան գետի Արևմտյան ափի ու Արևելյան Երուսաղեմի պաղեստինյան տարածքների գրավումից հետո:

Միավորված ազգերի կազմակերպությունը և աշխարհի մեծ մասը իսրայելական բնակավայրերն անօրինական են համարում, քանի որ Իսրայելը գրավել է այդ տարածքները 1967 թ. պատերազմի ընթացքում, և ըստ Ժնևի կոնվենցիայի՝ բռնազավթված տարածքներում ցանկացած շինարարություն արգելվում է:

Պաղեստինցիները ձգտում են անկախ պետություն ստեղծել Արևմտյան ափին և Գազայի հատվածում, որի մայրաքաղաքը կլինի Երուսաղեմը: Նրանք նաև ցանկանում են, որ Իսրայելը դուրս գա 1967 թվականին գրաված տարածքներից, բայց Իսրայելը հրաժարվում է վերադառնալ մինչ վեցօրյա պատերազմը եղած սահմանները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica