close
Եղանակը Երևանում
13 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան հետ է կանչել Իսրայելի էներգետիկայի նախարարին ուղղված հրավերը

Տարածաշրջան

12 Մայիսի 2021, 14:26
 Թուրքիան հետ է կանչել Իսրայելի էներգետիկայի նախարարին ուղղված հրավերը

«Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Թուրքիան հետ է կանչել Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցին ուղղված` հունիսին միջազգային դիվանագիտությանը նվիրված համաժողովին մասնակցելու  հրավերը:

Հոդվածում նշվում է, որ Անթալիայի նահանգում խորհրդակցության անցկացումը երկու երկրների միջև հաշտեցման առաջին քայլն էր:

Հրավերը հետ կանչելու՝ Թուրքիայի որոշումը կայացվել է «իսրայելական բանակի կողմից պաղեստինցիների նկատմամբ բռնության աճի, ներառյալ՝ Գազայի հատվածի դեմ ավիահարվածների ֆոնին»:

Գործակալությունը նշում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը Իսրայելին անվանել է «ահաբեկչական պետություն», երբ իսրայելական ոստիկանությունն անցած ուրբաթ ռետինե փամփուշտներ և լուսաձայնային նռնակներ էր կիրառել Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթում՝ պաղեստինցիներին ցրելու համար:

Հոդվածում նշվում է, որ Շտայնիցի մասնակցությունը համաժողովին կլիներ նման բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյայի առաջին այցը Թուրքիա վերջին տարիներին: Ըստ Anadolu-ի՝ նախարարի հրավերը հետ կանչելու լուրը իսրայելցի պաշտոնյաներին հայտնել է Թել Ավիվում Թուրքիայի դեսպանությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica