close
Եղանակը Երևանում
14 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում համաճարակի պատճառով չեղյալ է հայտարարվել «Ֆորմուլա-1»-ի փուլը

Տարածաշրջան

12 Մայիսի 2021, 13:44
 Թուրքիայում համաճարակի պատճառով չեղյալ է հայտարարվել «Ֆորմուլա-1»-ի փուլը

Թուրքիայում, համաճարակի պատճառով, հունիսի սկզբին նախատեսված «Ֆորմուլա-1»-ի աշխարհի առաջնության փուլը չի կայանա: Այս մասին Twitter սոցիալական ցանցի էջում հայտնում է S Sport հեռուստաալիքը:

«Թուրքիայի Գրան պրին, որը նախատեսված էր հունիսի 11-13-ը, չեղյալ է հայտարարվել»,- ասվում է հայտարարության մեջ:

Ստամբուլի մրցաշարի անցկացման մասին հայտարարվել էր ապրիլի վերջին՝ Կանադայի Գրան պրիի փոխարեն, որը երկրորդ տարին անընդմեջ չեղյալ հայտարարվեց կորոնավիրուսի պատճառով: Թուրքական փուլն ընդգրկվել էր «Ֆորմուլա-1»-ի օրացույցում 2005-2011 թվականներին, և վերադարձել էին դրան 2020-ին, այն բանից հետո, երբ մի շարք երկրներ համաճարակի պատճառով հրաժարվեցին  անցկացնել մրցավազքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիային Մեծ Բրիտանիան ընդգրկել էր երկրների «կարմիր» ցուցակում, որն այցելելուց հետո անհրաժեշտ էր անցնել տասնօրյա կարանտին, ինչը զգալի դժվարություններ է ստեղծում չեմպիոնական թիմերի մեծ մասի համար: Այդ պատճառով Ստամբուլում նախատեսված՝ ՈՒԵՖԱ–ի Չեմպիոնների լիգայի «Չելսի-Մանչեսթեր Սիթի» եզրափակիչ հանդիպումը նույնպես, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի՝ համավարակի պատճառով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica