close
Եղանակը Երևանում
14 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չավուշօղլուն կոչ է արել Իսրայելի դեմն առնել՝ առաջարկելով զորք ուղարկել

Աշխարհ

12 Մայիսի 2021, 13:11
 Չավուշօղլուն կոչ է արել Իսրայելի դեմն առնել՝ առաջարկելով զորք ուղարկել

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, մեկնաբանելով Իսրայելի ու Պաղեստինի միջև հակամարտության սրումը, հայտարարել է, որ Թել Ավիվի գործողությունները դատապարտելը բավարար չէ, անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել: Թուրքիայի արտգործնախարարի խոսքերը մեջբերում է ՌԻԱ «Նովոստին»:

Չավուշօղլուն, մասնավորապես, առաջարկել է հակամարտության գոտի ուղարկել պաղեստինցիների «միջազգային պաշտպանության ուժերին»:

«Դատապարտումը քիչ է, դուք պետք է միջոցներ ձեռնարկեք: Այսօր մենք մի քանի առաջարկություն ենք արել: Մասնավորապես՝ ստեղծել Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների մակարդակով գործադիր խումբ: Բայց գլխավորը Պաղեստինի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելն է: Այսօր մենք կոչ արեցինք արագացնել ջանքերը` այդպիսի պաշտպանության մեխանիզմ ստեղծելու համար, ներառյալ՝ միջազգային պաշտպանության ուժերի ուղարկումը»,- ասել է Չավուշօղլուն Էր Ռիադում Anadolu-ին տված հարցազրույցում:

Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է հասնել ՄԱԿ-ի Գերագույն ժողովի արտահերթ նիստի հրավիրման`կապված պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետ:

Չավուշօղլուն հավելել է, որ «Իսրայելի հարձակումները պետք է դադարեցվեն, և միջազգային իրավունքի շրջանակներում պաղեստինցիներին պետք է վերադարձնել նրանց իրավունքները»:

Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարարը այցով գտնվում է Սաուդյան Արաբիայում, որի ընթացքում բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի իր գործընկերոջ՝ Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդի հետ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica