close
Եղանակը Երևանում
14 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մայիսի 3-11-ը տնկվել է ուռենու 135,990 կտրոն

Հասարակություն

12 Մայիսի 2021, 10:58
 Մայիսի 3-11-ը տնկվել է ուռենու 135,990 կտրոն

«Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում սկսվել են ուռենիների տնկման աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«Մայիսի 3-11-ը տնկվել է ուռենու 135,990 կտրոն Մասրիկ և Կարճաղբյուր գետերի ափամերձ տարածքներում` Մեծ Մասրիկ, Ախպրաձոր և Վարդենիս համայնքների վարչական շրջաններում։ Նշված համայնքներից 63 բնակիչ մասնակցել է աշխատանքներին:

- Ուռենիների տնկման աշխատանքները կշարունակվեն Գավառագետ, Արգիճի, Մարտունի և Ձկնագետ գետերի շուրջ և կավարտվեն մայիսի 20-ին: Սևանա լիճ թափվող մի շարք գետերի ափամերձ տարածքներում իրականացվում են նաև մաքրման աշխատանքներ:

- Ծրագիրն իրականացվում է «կանաչ վերականգնում» մոտեցման շրջանակներում: Ծրագիրը տրամադրում է ժամանակավոր աշխատանք և աշխատանքի դիմաց եկամուտ այն մարդկանց, ովքեր տուժել են ՔՈՎԻԴ-19 համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքներից՝ նպաստելով Սևանա լճի և Սևանա լիճ թափվող գետերի էկոհամակարգերի վերականգնմանը:

Աշխատանքներն համակարգում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ), ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Ծրագրին աջակցող տեղական գործընկերներն են «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» (ISSD) և «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության հասարակական կազմակերպությունները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica