close
Եղանակը Երևանում
14 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սարի թաղում լրագրողների նկատմամբ բռնության գործի վարույթը վերսկսվել է․ «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

12 Մայիսի 2021, 09:22
 Սարի թաղում լրագրողների նկատմամբ բռնության գործի վարույթը վերսկսվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայությունը 2021 թվականի մայիսի 5-ին վերսկսել է 2016-ին Սարի թաղում լրագրողների նկատմամբ բռնության գործի վարույթը: Նշենք՝ գործի կասեցման ժամանակ գործով քննիչ Բեգոյանը պատճառաբանել էր, որ այս ամբողջ ժամանակահատվածում կատարվել են բոլոր անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողությունները, եւ հնարավոր չի եղել պարզել որպես մեղադրյալ ենթակա ներգրավման անձանց ինքնությունը: Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո՝ 2018-ին եւս ՀՔԾ-ն կասեցրեց այս գործի քննությունը նույն հիմքով, ինչը հարուցել էր գործով անցնող լրագրողների վրդովմունքը, եւ նրանք դիմել էին դատարան, բողոքարկել, որ գործը կասեցումից հանվի։ Դատարանը բավարարել էր լրագրողների պահանջը, ՀՔԾ-ն գործի քննությունը կասեցումից հանել էր եւ շարունակել քննությունը, սակայն երկու տարի անց կրկին նույն որոշումն է կայացվել։

Նշենք, որ այս գործով ավելի քան 10 լրագրող է անցնում տուժողի կարգավիճակով։ 2016-ին՝ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին, հիմնականում քաղաքացիական հագուստով անհայտ անձինք հարձակվել էին Սարի թաղում բողոքի ակցիան լուսաբանող ցուցարարների եւ լրագրողների վրա: Ոստիկանների արձակած լուսաձայնային նռնակներից վնասվածքներ էին ստացել տարբեր քաղաքացիներ, այդ թվում՝ լրագրողներ։ Տուժել էին նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչները: Եվ այժմ զարմանալի է, որ, արտահերթ ընտրություններին ընդառաջ, գործի վարույթը կրկին վերսկսվել է: Չի բացառվում, որ, ընտրություններին ընդառաջ, իրավապահ համակարգի ներկայացուցիչները այս հանգամանքը ցանկանում են որպես մահակ օգտագործել եւ ճնշել հնարավոր մեղադրյալներին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica