close
Եղանակը Երևանում
13 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գյումրին սրանք 3 տարվա ընթացքում հիշել են միայն այն դրվագով, որ իշխանազավթման առաջին քայլերը սկսել են Գյումրիից․ 2,5 տարում տնակներում ապրող որևէ ընտանիք բնակարան չի ստացել․ Արսեն Բաբայան

Քաղաքական

12 Մայիսի 2021, 09:06
 Գյումրին սրանք 3 տարվա ընթացքում հիշել են միայն այն դրվագով, որ իշխանազավթման առաջին քայլերը սկսել են Գյումրիից․ 2,5 տարում տնակներում ապրող որևէ ընտանիք բնակարան չի ստացել․ Արսեն Բաբայան

Գյումրիում, որ մինչ օրս ամենաշատ տնակներ ունեցող քաղաքն է, անցած 2,5 տարիների ընթացքում տնակներում ապրող որևէ ընտանիք բնակարան չի ստացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

«Շուրջ 1000 ընտանիք Գյումրիում դեռ ապրում է տնակներում: Գյումրիում 1000 հատ 90քմ տարածքով բնակարան կառուցելը պետության համար կարժենար ընդամենը 65 միլիոն դոլար: Այդ 1000 բնակարան կառուցելը շուրջ 2000 Գյումրեցու համար կապահովեր առնվազն 1 տարվա աշխատանք:

Գյումրին սրանք 3 տարվա ընթացքում հիշել են միայն այն դրվագով, որ իշխանազավթման առաջին քայլերը սկսել են Գյումրիից:

Հիշեցնեմ, որ միայն 2019-2020 թվականներին այս իշխանությունն ինքնապարգևատրվել է շուրջ 220 միլիոն դոլարով:

Պետության հաշվին ձեր հարուստ ապրելը 1000 գյումրեցի ընտանիքի զրկեց արժանապատիվ ապրելու իրավունքից:

Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչի չեմ ներելու ձեզ»,- գրել է Արսեն Բաբայանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica