close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քարոզարշավի մեկնարկից առաջ քարոզարշավ անելը խախտում չէ․ Տիգրան Մուկուչյան. «Իրավունք»

Մամուլի տեսություն

12 Մայիսի 2021, 08:16
 Քարոզարշավի մեկնարկից առաջ քարոզարշավ անելը խախտում չէ․ Տիգրան Մուկուչյան. «Իրավունք»

«Արտահերթ ընտրություննե­րում քարոզարշավի մեկնար­կից հետո, եթե կլինեն քարոզարշավի կա­նոնների խախտումներ, դրանք կվերացվեն, և կկայացվեն համապատասխան որոշումներ: Եթե կլինեն քարոզչական պաստառներ, որոնք փակցված կլինեն ոչ այն վայրերում, որտեղ օրենքը թույլ է տալիս, փակցված կլինեն օրենքի խախտումով, չեն պարունակի օրենքով սահմանված նշագրումներ, դրանք կհեռացվեն: Իսկ մինչ այդ, Ընտրա­կան օրենսգիրքը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար որևէ գործառույթ չի նախատեսում:          

Ընտրական օրենսգիրքը նախատեսում է սանկցիաների կիրառում բացառապես ընտրական գործընթացին մասնակից սուբյեկտների նկատմամբ: Օրենսգրքում առկա կանոնները սկսում են գործել քարոզարշավի մեկնարկի պահից սկսած: Մենք պետք է ունենանք թեկնածու, որ թեկնածուին վերագրենք քարոզչություն: Եթե չկա գրանցում, չկա նաև թեկնածու, այս պարագայում | նրանց նկատմամբ հնարավոր չէ կիրառել քարոզչության էլեմենտներ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica