close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԲՀԿ-ն նիստերին չի մասնակցում, բայց գործուղումներից չի հրաժարվում. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

12 Մայիսի 2021, 08:08
  ԲՀԿ-ն նիստերին չի մասնակցում, բայց գործուղումներից չի հրաժարվում. «Հրապարակ»

«Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 16-18-ը պաշտոնական այցով կլինի Մոսկվայում։ Այդ այցը նախատեսված էր մեկ ամիս առաջ՝ ապրիլի 13-ին, սակայն պաշտոնական Մոսկվան հրաժարվեց ընդունել, ըստ լուրերի՝ քաղաքական պատճառներով․ ՌԴ իշխանություններին զայրացրել էր, որ Փաշինյանի մոսկովյան այցից հետո գերիների հետ կապված պատմությունը բեմադրեցին՝ կեղծ լուրեր տարածեցին, թե գերիներ են բերում, ինչին ստիպված էր պատասխանել Մուրադովը։ ՀՀ ԱԺ-ին փոխանցել էին, թե Պետդումայի խոսնակի գրաֆիկը հագեցած է՝ երբ ազատ լինի, այն ժամանակ կընդունի։

Այժմ այցը տեղի կունենա, քանի որ ՌԴ իշխանությունները որոշել են ընտրություններից առաջ  չթուլացնել վերահսկողությունը Փաշինյանի իշխանության նկատմամբ՝ հաշվի առնելով Զանգեզուրի միջանցքի մասին Ալիեւի վերջին ագրեսիվ  հայտարարությունները եւ Արեւմուտքի շահերը։

Ի դեպ, ուշագրավ է ԲՀԿ-ի պահվածքը․ պաշտոնական պատվիրակության կազմում կլինի ոչ միայն Փաշինյանի կցորդը դարձած ԼՀԿ ներկայացուցիչը, այլեւ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը։ Տարօրինակ է, որ ԲՀԿ-ն բոյկոտում է ԱԺ նիստերը, սակայն գործուղումներից չի հրաժարվում»,- գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica