close
Եղանակը Երևանում
14 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը շարունակում է հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը. ՄԻՊ–ը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին

Հասարակություն

11 Մայիսի 2021, 22:13
 Ադրբեջանը շարունակում է հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը. ՄԻՊ–ը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ մայիսի 11–ին,  հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ՄԻՊ–ի գրասենյակից։

Պաշտպանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ կարեւորելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ աշխատանքը:

Արման Թաթոյանը դեսպանին ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները:

Պաշտպանը նշել է, որ միջազգային կազմակերպություններին են ուղարկվել 297 տեսանյութի եւ լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու անարգանքի վերաբերյալ:

Նա մանրամասն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է գերիների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»:

Պաշտպանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները եւ քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետեւաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն եւ վերադարձվեն հայրենիք՝ առանց որեւէ քաղաքական կամ այլ նախապայմանի:

Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների եւ նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ եւ առաջացնելով լարվածություն հասարակությունում:

Պաշտպանը շեշտել է, որ ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը: Դրա ապացույցներից է, օրինակ՝ Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի» բացումը: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ վայրում հայ զինվորների մանեկեները հատուկ ներկայացված են նվաստացած վիճակում, իսկ պուրակը բաց է անգամ մանկահասակ երեխաների համար:

Արման Թաթոյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի նախագահի հայատյաց ելույթների վրա եւ շեշտել, որ նրա ելույթներն ավելի են բորբոքում հայատյացությունը։ Դրանք վտանգում են տարածաշրջանում ժողովուրդներ միջեւ խաղաղությունը։

Հանդիպմանը քննարկվել է նաեւ նախընտրական փուլին առնչվող` Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանը վերաբերող մի շարք հարցեր: Պաշտպանը կարեւորել է հասարակությունում համերաշխությունը եւ նշել, որ իրականացնելու են ընտրությունների ապաքաղաքական դիտարկում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica