close
Եղանակը Երևանում
14 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ ՄԻՊ-ը ցավակցել է ՌԴ Մարդու իրավունքների դաշնային հանձնակատարին՝ Կազանում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ կապված

Հասարակություն

11 Մայիսի 2021, 21:12
 ՀՀ ՄԻՊ-ը ցավակցել է ՌԴ Մարդու իրավունքների դաշնային հանձնակատարին՝ Կազանում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ կապված

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովային՝ Կազան քաղաքի «Թիվ 175 գիմնազիայում» այսօր տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ:

«Ընդունեք իմ խորին ցավակցությունները Կազան քաղաքի «Թիվ 175 գիմնազիայում» տեղի ունեցած ողբերգական կրակոցների կապակցությամբ:

Այս ողբերգական իրադարձությունը, որը խլել է մարդկային 9 կյանք, ցնցել է մեզ բոլորիս:

Իմ խորին վշտակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին, մաղթում եմ հոգու տոկունություն այս դժվար պահին և բոլոր տուժածներին շուտափույթ ապաքինում»,- մասնավորապես ասված է ցավակցական հեռագրում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica