close
Եղանակը Երևանում
14 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի թուրքամետ իշխանությունը ոչ մի հակահարված չի տալիս մեր թշնամիներին՝ բախտի քմահաճույքին թողնելով Արցախը․ թուրքագետ

Հասարակություն

11 Մայիսի 2021, 20:47
 Հայաստանի թուրքամետ իշխանությունը ոչ մի հակահարված չի տալիս մեր թշնամիներին՝ բախտի քմահաճույքին թողնելով Արցախը․ թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․

«Այսօր հայտնի դարձավ, որ ադրբեջանական CBC ռադիոհեռուստաընկերությունը, որը պատկանում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR), սկսել է օկուպացված Շուշիից հայերենով հեռարձակում իրականացնել Արցախի Հանրապետության մնացած տարածքում։ Նպատակը՝ Արցախի մնացած հայության վրա քարոզչական աշխատանքն է՝ կոչված վերջնականապես կոտրելու դիմադրությունն ու ամբողջությամբ նվաճելու մեր հայրենիքի այդ արցախյան հատվածը։

Սա վկայությունն է Ադրբեջանի կողմից հետևողական քաղաքականության իրականացման՝ հստակ նպատակներով և նախաձեռնություններով։

Սրան զուգահեռ Հայաստանի թուրքամետ իշխանությունը ոչ մի հակահարված չի տալիս մեր թշնամիներին՝ բախտի քմահաճույքին թողնելով Արցախը։ Ընդհակառակը, ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանություններն ամեն բան անում են, որպեսզի աստիճանաբար հանրային հիշողությունից դուրս գան Արցախի օկուպացված հատվածների մասին հիշատակությունները՝ Հանրային հեռուստաընկերության եթերով դադարելով ցուցադրել թշնամուն հանձնված Շուշին ու Տիգրանակերտը, փողոցներից հեռացնելով Արցախի ճիշտ քարտեզով պաստառները և դպրոցներում աշակերտներին աստիճանաբար քարոզելով մոռանալ Արցախի պատերազմի ու մեր կորցրած տարածքների մասին։

Երբեք Ադրբեջանն ու Թուրքիան այսքան թույլ հակառակորդ ի դեմս Հայաստանի ներկայիս օկուպացիոն վարչակարգի չեն ունեցել, ուստի անելու են ամեն բան, որպեսզի այդ վարչակարգը յուր պարագլխով վերընտրվի»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica